Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հունվարին եղանակը անակնկալներ կմատուցի. Գագիկ Սուրենյան

Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն ամբողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։Դեկտեմբերի 31-ին՝ կեսօրից հետո, եղանակը կփոխվի։ Հուվարին ջերմաստիճանը նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։

Առաջին տասնօրյակում, սակայն, սպասվում է բավականին ցուրտ եղանակ. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի։Գիշերային ժամերին Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքում սպասվում է -20-25 աստիճան ցուրտ, Արագածոտնում՝ -24-27 աստիճան։ Մյուս մարզերում հունվարի առաջին տասնօրյակում ջերմաստիճանը կլինի -14-17։

Հունվարի 2-րդ տասնօրյակում ջերմաստիճանը +2-ից չի իջնի։

Մանրամասները՝ տեսանյութում