Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հարց՝ ո՞րմեկդ է ստում. Կրպեյանը՝ Միրզոյանին

«Մարտի 22-ին ՀՀ ԱԺ-ում  կայացած հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարարի պաշտոնն օկուպացնող պաշտոնյան հայտարարեց՝ այս օրերին, երբ մենք ականտես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության ու սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ և՛ ՀՀ-ի և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ կա։ Ընդ որում՝ Լեռնային ղարաբաղի դեմ կա էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգ։

Նույն օրը, ՀՀ-ում իշխանությունն օկուպացրած հանցախմբի պարագլուխը գրառմամբ հայտարարեց՝ էսկալացիա չի լինեու։

Հարցս՝ ո՞րմեկդ է ստում»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ Արարատ Միրզոյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչները վրդովվեցին, պահանջեցին նրա խոսափողն անջատել։

Մանրամասները՝ տեսանյութում