«Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը պնդում է՝ ուսուցչին պետք է մեծ տեղ տալ, նրա ձեռում է սերունդների ապագան, իսկ եթե սերունդը կրթված չէ, նրան չեն սովորեցրել իր պատմությունը, անցյալը, չեն դաստիարակել ազգային բարձր արժեհամակարգով ու գիտակցությամբ, ուրմեն նա կդառնա անդեմ, պարտվողի հոգեբանություն ձեռք կբերի ու անկարող կլինի պաշտպանել իր հայրենիքը։
Կարին Տոնոյանը շարունակում է պայքարել կրթության ոլորտում տեղի ունեցող ոտնձգությունների, պետական ծրագրված քաղաքականության դեմ, որը ստիպում է երեխային մոռանալ իր արմատները, դառնալ այս տարածքի ուղղակի բնակիչ։ Կարին Տոնոյանը պայքարում է Սմբատ Հովհաննիսյանի «Հայոց պատմություն» դասագիրքը դպրոցներից հանելու համար։
Կարին Տոնոյանն ու մի շարք ուսուցիչներ հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարություն։ Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել, որով շրջանառությունից հանում է Աշոտ Ղուկասյանի հեղինակած դասագիրքը։
Եվ դա մի նպատակով, որպեսզի Սմբատ Հովհաննիսյանի աղմկահարույց ու մերժված «Հայոց պատմություն» դասագիրքը դառնա միակն ու դպրոցներում այլընտրանք չունենա։
Արա Զոհրաբյան, Սիմոն Բաբայան, Մանե Կարապետյան փաստաբանական խումբն է ստանձնել գործը։
Նրանք դատը շահել են։ Ժաննա Անդրեասյանի՝ Աշոտ Ղուկասյանի հեղինակած դասագիրքը շրջանառությունից հանելու հրամանը չեղարկվել է։
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Կարդացեք նաև Մի խումբ փաստաբաններ դատի են տվել Ժաննա Անդեասյանին և դատը շահել