Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երազներ նկարողը

09/01/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ դար առաջ՝ հունվարի 9-ին, Թբիլիսիում ծնվեց Սերգեյ Փարաջանովը։

Փարաջանովը 100 տարեկան է։

Հայրը հնավաճառ էր, հույս ուներ, որ որդին իր գործը կշարունակի։

Սերգեյը սիրում էր հին իրեր. որտեղ լիներ, շուկաներում հնավաճառների մոտ էր գնում, անասելի ոգևորությամբ նրանցից ջարդված կուժ ու հայելի, տիկնիկ ու հախճապակի գնում։

Մի օր էլ դրանք վերածվում էին կոլաժների։

Ինչպես Փարաջանովն էր ասում, կոլաժը խտացված ֆիլմ է։

Այդպես էր նա իրեն մխիթարում, միտքը զբաղեցնում՝ կոլաժներ էր պատրաստում, երբ արգելում էին ֆիլմեր նկարել։

***

Երբ Սերգեյը շատ վատացավ, ընկերները նրան Փարիզ տարան… Հույս ունեին, թե այնտեղի բժիշկներն ավելի լավն են: Բայց ոչ մի բժիշկ արդեն չէր կարող օգնել նրան:

Սկզբում զրկվեց խոսելու ունակությունից: Հետո սկսեց հանգչել հիշողությունը…

Տեսության եկած երիտասարդ ռեժիսոր ընկերոջը չճանաչեց: Իսկ գուցե ճանաչեց, բայց բոլոր խոսքերը մոռացվել էին: Երևի ճանաչեց: Որովհետև բռնեց հայրենակցի ձեռքը ու ամբողջ չորս ժամ պահում էր այն նույն բռնելաձևով:

Ընկերը նրան մեկնեց հասած նուռը… Մաեստրոյի հանգչող աչքերը կայծկլտացին ուրախությունից: Նա անլսելի ինչ-որ բան խնդրեց: Հայրենակիցը հասկացավ… Նուռը կախեց գլխավերևում, և այդ պահից սկսած Սերգեյը աչքը չէր կտրում նռից…

Բանտում Սերգեյ Փարաջանովը նկարում էր թերթերի լուսանցքներում: Նա մտածում էր, որ ինքն այդպես էլ մեռնելու է անազատության մեջ: Մի անգամ նկարեց իր դագաղը՝ Արարատի համայնապատկերի վրա:

Իսկ հետո ստեղծեց «Արտասվող Ջոկոնդան» կոլաժը: «Օգոնյոկ» ամսագրից կտրատեց վերատպված կտավի հատվածները և արեց այնպես, որ Ջոկոնդան արտասուքը սրբի: Հետո մակագրեց. «Եթե ես մեռնեմ, Ջոկոնդան ինձ կսգա»:

***

Կինոաշխարհին հայտնի է «Փարաջանովյան թալեր» խորհրդանշական մրցանակը, որը «Ոսկե ծիրան» փառատոնը նվիրում է համաշխարհային կինոյի մեծերին։

Սակայն Փարաջանովը ևս մի հիշատակ է թողել մեզ, որով նույնպես պարգատրվում են լավագույն ռեժիսորները։

Կեֆիրի շշի կափարիչի վրա Փարաջանովը մեխով փորագրել է Պուշկինի դիմանկարը, որը  10 տարի անց հայտնվել  է Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքին։

Կափարիչի նմուշի օրինակով Ֆելինին  ձուլում է արծաթադրամ, որով մինչև այսօր պարգևատրում են Իտալիայի Ռիմինիի  փառատոնի լավագույն ֆիլմերը։

Խորհրդանշական ու հեղինակավոր մրցանակին է արժանացել նաև  Փարաջանովի՝ ռեժիսուրայով զբաղվող  միակ ազգականը՝ նրա զարմիկ Գեորգի Խաչատուրով-Փարաջանովը։ Նրա «Բոլորը գնացել են․․․» կարճամետրաժ ֆիլմը  Ռիմինիի փառատոնում արժանանացել է մրցանակի՝ Ֆելինիի ձուլած արծաթադրամին։

Այն ստացել են Մաստրոյանին, Սոֆի Լորենը և Միլոշ Ֆորմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆոտոշարք. «Երեխան փոքրուց պետք է մոտ լինի արվեստին». Արմենուհի Ղազարյան

Հաջորդ գրառումը

Թալանն էլ ո՞նց է լինում. Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան տեսաուղերձը՝ ուղիղ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Նորություններ

Փաշինյանը 2001թ. 800 դոլարով հոդված գրեց անմեղ մարդու դեմ. փոխխմբագիր

15/04/2026
Հաջորդ գրառումը

Թալանն էլ ո՞նց է լինում. Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան տեսաուղերձը՝ ուղիղ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական