Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դե փորձվեք ասել, որ Փաշինյանից շատ եք սիրում Հայրենիքը

15/06/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմա էլ ՀՀ պետական զինանշանը չի Փաշինյանի դուրը գալիս։ Ինչո՞ւ է առյուծ պատկերված, Հայաստանում հիմա առյուծներ չեն ապրում. ասաց նա։

Եկեք հիշենք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշը, որը ստեղծվել է այս իշխանության օրոք։ Ի՞նչ է պատկերված. առյուծ՝ երախը բաց։

Ուրեմն ՀՀ պետական զինանշանի դեպքում առյուծն արդարացված չէ, քանի որ Հայաստանում վաղուց առյուծներ չեն ապրում, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանշանի դեպքում առյուծ կարելի է  պատկերել, որովհետև Հայաստանում սկսել են առյուծնե՞ր ապրել։

Ի դեպ, առյուծը մի թաթով սնդուկի կափարիչն է բռնել։ Հիմա ո՞վ է սնդուկ օգտագործում, որ խորհրդանշանի վրա սնդուկ են նկարել։ Կամ առյուծի մյուս թաթի մեջ՝ թուր։ Հիմա թուր օգտագործող կա՞։ Ավելի նորաոճ չէ՞ր լինի, որ ԱԹՍ պատկերվեր։

Հիմա էլ ՀՀ պետական զինանշանն է անհանգստացնում Փաշինյանին։ Արարատ սարն է պատկերված, սարի վրա՝ Նոյյան տապան, այսօրվա Հայաստանը ջրհեղեղի ժամանակ ջրի տակ է եղել, հայկական 4 թագավարություններն են պատկերված… 12 մայրաքաղաքներից 6-ը այսօրվա Հայաստանում են, բայց ի՞նչ վիճակում են։ Ավերված. բարկացավ վարչապետը։ Դա էլ գցեց նախկինների «գրպանը»։ Նախկիններն ավերել են, ժողվարչապետը ավերակների վրա ինչպե՞ս «թագավորի»։

Որքա՞ն կարելի է հանդուրժել այս զավեշտ-խեղկատակությունը։

Արցախն ադրբեջնացվելուն վայրկյաններ են մնացել, Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժը տնավորվել է, ամեն օր կրակ է բացում հայ զինվորի ու հայ բնակիչների վրա, մեր սեփական երկրում տեղաշարժվելու իրավուքնից ենք զրկվել, տնվորի պես ենք ապրում, Ալիևն ու Էրդողանը, շրթունքները լպստելով, արդեն մտովի պատկերացնում են, թե Հայաստանն ինչպես են բաժան-բաժան անելու, ՀՀ պետական դրոշի օրը ադրբեջանցիները Հակարիի կամրջին՝ Հայաստանի տարածքում, փորձել են ադրբեջանական դրոշ տեղադրել։ Ու բոլորս գիտենք, որ նրանք դրա համար պատահական օր չեն ընտրել, ընտրել են հենց ՀՀ պետական դրոշի օրը, իսկ Փաշինյանը նույն այդ օրը քննադատում, անարգանքի սյունին է գամում Հայաստանի պետական խորհրդանիշ- զինանշանը՝ բառացիորեն ծաղրելով, նսեմացնելով այն։

Վերջում էլ գոչում է՝ ինձնից շատ ո՞վ է սիրում հայրենիքը… ոչ ոք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախարարը, վարչապետը կփակե՞ն էս մարդկանց վարկերը. Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի աշխատակից

Հաջորդ գրառումը

Կրթության քաղաքականությունը մենք ենք մշակում, որոշողն էլ մենք ենք. նախարարության կարճ պատասխանը

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ինչի էսօր Հայաստանում մի դատավոր կա, որ կարա վարչապետի ասածը չանի՞

04/10/2025
Տեսադարան

44-օրյա պատերազմի մասնակիցները կառավարությանն են վերադարձում իրենց ստացած շքանշանները

02/10/2025
Տեսադարան

Ինչ մնում է էն հաստագլխին, նրա մակարդակին չեմ ուզում իջնել. Վարդան Ղուկասյան

02/10/2025
Տեսադարան

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025
Հաջորդ գրառումը

Կրթության քաղաքականությունը մենք ենք մշակում, որոշողն էլ մենք ենք. նախարարության կարճ պատասխանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու խայտառակ որոշումը արձանագրեց գործող վարչախմբի աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։​​ Եթե...

ԿարդալDetails

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական