Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու խայտառակ որոշումը արձանագրեց գործող վարչախմբի աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։
- Եթե մինչ օրս ներկա իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով հետապնդում էր հայկականության, ազգային արժանապատվության ցանկացած դրսևորում, ապա այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։
- «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ կայացված դատավճիռը գնահատում է որպես ուղիղ ոտնձգություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական պետության նկատմամբ։
* Վարչախմբի այս քայլը ոչ թե պարզապես քաղաքական հաշվեհարդար է, այլև Եկեղեցին կազմաքանդելու և թուրքադրբեջանական տանդեմին հաճոյանալու հերթական ապազգային քայլ։
* Մեր զորակցությունն ենք հայտնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ևս մեկ անգամ շեշտելով՝ ստեղծված իրավիճակը շտկելու և արժանապատիվ պետություն ունենալու միակ ճանապարհը միասնական ճակատ ձևավորելն է։ Միասնաբար է հնարավոր ունենալ իրական արժեքների վրա հիմնված և պաշտպանված պետություն։
Ուժը միասնության մեջ է։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցություն
