Սա երկարատև պայքար է։ Հասկանալի է, որ Ժաննա Անդրեասյանը հեշտությամբ հրաժարական չի տալու, բայց պայքարը պետք է շարունակել։
Մեր շարքերը կհամալրվեն, ժամանակի ընթացքում մարդիկ կհասկանան, որ լռելը վտանգավոր է, ու կմիանան մեզ. վստահ է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։
Նա նույնպես մասնակցում էր «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնության բողոքի ակցիային։
ԿԳՄՍ նախարարության ծրագրերի հետևում կառավարության գլուխն է կանգնած. համոզված են ակցիայի կազմակերպիչները։ Ժաննա Անդրեասյանն ընդամենը կատարող է։
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնությունն իրազեկման ակցիաներ է անում ուսուցիչների, դպրոցների տնօրենների հետ, որպեսզի նրանք հրաժարվեն դասագրքից։
Մանրամասները՝ տեսանյութում