Ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը մարտունեցիները մտահոգություն են հայտնել, նաև զայրացել, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Նրանք կասկած չունեն, որ իշխանությունների «խաղաղասիրական» քայլերը չեն կանխելու պատերազմը։
Թշնամին ամեն րոպե զինվում է, զորավարժություններ անում, խոսում ուժի ու սպառնալիքի լեզվով, նա խաղաղության մասին խոսք անգամ չի ասում։
Ինչի՞ է հանգեցնելու իշխանությունների վարած քաղաքականությունը, երբ երկրում ռեպրեսիաներ են, վախի մթնոլորտ, ամենաթողություն ու հող հանձնելու պատրաստակամություն։