Շաբաթ, Հունվարի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԿ-աբույծը

02/10/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի «ՄԱԿաբույծը» խորագրով ֆեյսբուքյան հերթական տեսաուղերձով անդրադարձել է ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ պաշտոնյաների հանդիպումներին, ելույթներին։

2018 թվականին՝ ադրբեջանթուրքական հեղափոխության հաջորդ փուլում, վարչապետ ընտրվելուց հետո աշնանը Փաշինյանն աշնանը առաջին այցելությունը կատարեց Նյու Յորք։ Եթե հիշում եք, շատ համեստ, ժողովրդական վարչապետի կերպարով, սովորական չվերթով ու ինքնաթիռով մեկնեց սկզբում Փարիզ, այնտեղից էլ՝ Նյու-Յորք, որտեղի հյուրանոցից էլ լայվ մտավ ու ասաց, որ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. ֆեյսբուքյան տեսաուղերձում հիշեցրեց Էդգար Ղազարյանը։

Իսկ արդեն 2019-ին, ինչպես ասում են, «աչքը տեսած էր». 390 հազար եվրոյով հատուկ մասնավոր օդանավ վարձեցին, որպեսզի Փաշինյանը գնա Նյու Յորք։ ԱՄՆ-ում նա հանդիպեց հայ համայնքի հետ, հանրահավաքներ արեց. դա այն շրջանն էր, երբ նա հանրության հետ հանդիպումներից չէր վախենում։

Հետո եկավ քովիդի ժամանակաշրջանը, ՄԱԿ-ի ասամբլեայի նիստերը առցանց էին։

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, Սյունիքում, Վարդենիսում, Վայոց ձորում մխրճվեց  Հայաստանի ինքնիշխան տարածք. ունեցանք բազմաթիվ զոհեր։ Սեպտեմբերի 21-ին Փաշինյանը ոստիկանության հատուկ ուժերի միջոցով Եռաբլուրում կազմակերպեց զոհված զինվորների մայրերի ծեծը, որպեսզի իր ու իր հանցախմբի մուտքը Եռաբլուր ապահովվի։ Եվ նույն օրն էլ թռավ Նյու Յորք. ոչ հեռավոր անցյալի դեպքերը հիշեցնում է Էդգար Ղազարյանը։

Այդ օրերին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ Հայաստանում  նա չհանդիպեց, բայց գնաց Նյու Յորք ու հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հարավի, արևելեքի և մայրաքաղաքի նկատմամբ։ Ես ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դիմում են Ադրբեջանի նախագահին, թող նա ցույց տա այն քարտեզը, որը նա Հայաստան է համարում»։

«Ինչ արեց Փաշինյանը 2024 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելիս։ Նախ՝ նրան ուղեկցեց կինը՝ Աննա Հակոբյանը, որն արտասահմանյան այցերին միշտ նրա հետ է, ինչը աշխատանքային այցերին ոչ բնորոշ երևույթ է։ Ընդ որում՝ որտեղ Աննա Հակոբյանը կա, պետք է մտածել, որ այդ այցը որոշակի վտանգներ է պարունակում։ Պատվիրակության կազմում չգիտես ինչու ընդգրկված էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցներ, թարգմանիչ Կալոշյանը։ Պաշտոնական ներկայացուցչության կազմում են եղել Փաշինյանի մամուլի խոսնակը, երկու օպերատորները՝ մեկը Փաշինյանին, մյուսը՝ նրա կնոջը նկարելու համար, լուսանկարիչը։ Պատվիրակության կեսը Փաշինյանի ու նրա կնոջ PR-ով է զբաղված ու ԱՄՆ է մեկնել պետբյուջեի հաշվին։ Հայաստանի պատվիրակության կազմում  այս մարդիկ ընդգրկված են, բայց ՀՀ արտգործնախարարը պաշտոնապես ընդգրկված չի»,-նկատում է Էդգար Ղազարյանը։

Հիմա ամենակարևորի՝ Փաշինյանի ելույթների մասին։

«Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ում նրա ելույթի վերջաբանն էր՝ լավ ասենք, որ լավ լինի։  

Ուրեմն չնայած այն բանին, որ Հայաստանը վտանգների մեջ է, ասում է՝ «եկեք լավ բաներից խոսենք»… չնայած դրանք չկան։ «Իմ ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան՝ հարևան երկրներին մեղադրելու»,- ասել է Փաշինյանը։

Մի երկրի քաղաքացիները մինչև հիմա հարևան թշնամի երկրի  բանտերում են, իսկ նա այդ երկրին որևէ բանում չի մեղադրում։ Այդ նույն հարևան երկիրը հարձակվել է մեր տարածքի վրա ու ահագին հատված  օկուպացրել է, 120 հազար հայի բռնի տեղահանության է ենթարկել… այդ երկիրը ոչ մի մեղք չունի։ Ինքը չի գնացել այդ երկրի հասցեին ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ հնչեցնելու»,- տեսաուղերձում ասաց Էդգար Ղազարյանը։

Նա մանրամասն մեկնաբանեց Փաշինյանի  բոլոր ելույթների վտանգավոր թեզերն ու տողատակերը, որոնք նոր արհավիրքի առաջ են կանգնեցնելու մեզ։

Մանրամասները՝ տեսանյութում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես կցանկանայի հուսալ, որ շուտով երրորդն ավելորդ կդառնա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում. Զախարովա

Հաջորդ գրառումը

Լավրովն ու Զախարովան այլևս նույն ջերմեռանդությամբ չեն պաշտպանի Հայաստանն անդահամատելու թուրք-ադրբեջանական ծրագրերը. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Եկեղեցին ի՞նչ անի, որ Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում չանի. այս իշխանություններն ամեն ինչի ընդունակ են

22/01/2026
Տեսադարան

Օք է՞ Հայաստանի էլեկտրականության ռուբիլնիկը տալ Ադրբեջանին. մի օր էլ կասի՝ Հայաստանի ուԱդրբեջանի բանակները միացնենք. Հայկ Մամիջանյան

22/01/2026
Տեսադարան

1 միլիարդ դոլար վճարենք, որ Փաշինյանը Թրամփի հետ սելֆի՞ անի. շատ թանկ չե՞ն նստում մեզ վրա նրա սելֆիները. Հայկ Մամիջանյան

22/01/2026
Տեսադարան

Չի բացառվում, որ որևէ թեմի ներկայացուցչի ծննդյան առիթով եկեղեցու գույքն օտարվի. Թագուհի Ղազարյան

22/01/2026
Հաջորդ գրառումը

Լավրովն ու Զախարովան այլևս նույն ջերմեռանդությամբ չեն պաշտպանի Հայաստանն անդահամատելու թուրք-ադրբեջանական ծրագրերը. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական