Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավրովն ու Զախարովան այլևս նույն ջերմեռանդությամբ չեն պաշտպանի Հայաստանն անդահամատելու թուրք-ադրբեջանական ծրագրերը. քաղաքագետ

02/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Իսրայելի սիոնիստներին Իրանի հասցրած հզոր հրթիռային հարվածը ծանրակշիռ ազդեցություններ կգործի, մասնավորապես, մեր տարածաշրջանում ու հատկապես Հայաստանի շուրջ ծավալված վտանգավոր զարգացումների վրա. կարծում է քաղաքագետ Արմեն Այվազյանը։

Նրա դիտարկումները ներկայացնում ենք ստորև.

1. Նախ, այդ հարվածը, անկասկած, սառը ցնցուղ է եղել Բաքվի ցեղասպանների համար։ Եթե Իրանն արժանապատվորեն ավարտի Իսրայելի և Արևմուտքի հետ այս սուր առճակատման փուլը (հավանականությունը մեծ է, որ այդպես էլ լինելու է), ապա Ի. Ալիևը չի համարձակվի դեմ դուրս գալ Իրանի կարմիր գծերին և այսուհետ Հայաստանի հարավային հատվածը բռնազավթելու փորձեր չի անի։ Այդպիսի քայլի դիմելուց առաջ նա հազար կչափի, բայց կտրել չի համարձակվի։ Իրանի սահմաններից 100-400 կմ հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի նավթային և գազային արդյունաբերության ենթակառուցվածքները, օդակայաններն ու ռազմաբազաները մեկ օրում ոչնչացնելն իրանցիների համար դժվարություն չի ներկայացնելու։ Չէ՞ որ Իրանը կարողացավ 100-ից ավել հրթիռներով խոցել իրենից 2000 կմ հեռու գտնվող՝ աշխարհում ամենաուժեղ հակաօդային պաշտպանություն ունեցող Իսրայելի պետության տարածքը (որը, ի դեպ, պաշտպանում էին նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մոտակայքում գտնվող ռազմածովային և ռազմաօդային ուժերը)։

Խոսուն մի փաստ։ Երեկ Իրանն Իսրայելի դեմ արձակել է մոտավորապես 200 (ըստ իսրայելցիների՝ 181) հրթիռներ։ Դրանց մեծ մասը բալիստիկ էին, մի քանիսն էլ՝ գերժամանակակից գերձայնային տիպի, որոնցից չունի ո՛չ Իսրայելը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ նույնիսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները։ Դա սարսափելի մեծ ուժ է։ Հիշենք, որ, օրինակ, վերջին երկուսուկես տարում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած ամենամեծ հրթիռային հարձակումներում երբեք մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռ չի օգտագործվել։ Սովորաբար ռուսներն իրենց ամենամեծ հրթիռային հարվածները հասցնում են խառը «երամով»՝ մի քանի տասնյակ «մահապարտ» ԱԹՍ-ներ, մի քանի տասնյակ «Կալիբր» կամ այլ տիպի թևավոր հրթիռներ, մոտ մեկ տասնյակ բալիստիկ «Իսկանդերներ», երբեմն-երբեմն էլ դրանց միանում են 3-4 գերձայնային կվազիբալիստիկ «Կինժալները»։ Այս շարքում ամենադժվար խոցելի հրթիռները հենց բալիստիկներն են և, իհարկե, գերձայնայինները։

Ընդ որում, եթե գերձայնային «Կինժալները» կարելի է արձակել միայն «ՄԻԳ-31» հեռահար կործանիչներից, իրանական գերձայնային «Ֆաթահ-2» հրթիռներն արձակվում են գետնի վրայից և ավելի արագընթաց են՝ դրանք դարձնելով բոլորովին այլ, ավելի բարձր կարգի զենք։ «Կինժալները» գերազանցում են ձայնի արագությունը 10 անգամ, «Ֆաթահ-2» հրթիռները՝ 15 անգամ (ըստ իրանական գնահատականների)։

2. Իր աչքով տեսնելով Իրանի ռազմական հզորությունը՝ ՌԴ-ն այսուհետ շատ ավելի մեծ ուշադրությամբ «կլսի» իր իրանական գործընկերներին՝ ի վերջո հաշվի նստելով «Թուրանական միջանցք» բացելու անթույլատրելիության մասին նրանց կարծիքի հետ։ Ռուսները գնահատում են ուժը և միայն ուժը։ Թեհրանին թերագնահատելու և Անկարային ու Բաքվին գերագնահատելու կրեմլյան պաթոլոգիան զգալիորեն կթուլանա։ Իսկ դա նշանակում է, որ Լավրովն ու Զախարովան այլևս նույն ջերմեռանդությամբ չեն պաշտպանի Հայաստանն անդահամատելու թուրք-ադրբեջանական ծրագրերը։

Հուսանք, որ իրադարձությունները կընթանան վերը նկարագրված սցենարով։ Իսկ մինչ այդ իրանա-իսրայելյան պատերազմը դեռ որոշ ժամանակ շարունակվելու է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ-աբույծը

Հաջորդ գրառումը

Հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվեց Հ1. Սրբազանն ուղիղ եթեր է պահանջում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՛մ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կա՛մ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը. Սուրենյանց

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը մայրիկիս հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել Փաշինյանի հետ վիճելու պատճառով. Տաթև Սողոյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Քպ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծել է հենց իշխանությունը՝ անվավեր ճանաչելու առաջիկա ընտրությունների արդյունքները. Նաիրի Հոխիկյան

18/05/2026
Նորություններ

Միանում եմ վարչապետի ասածներին. ես Ռոբերտ Քոչարյանին և մնացածին նույնպես կզացնելու եմ՝ քաղաքական, իրավական և բոլոր առումներով. Ալեն Սիմոնյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարժվեց Հ1. Սրբազանն ուղիղ եթեր է պահանջում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական