Ընդդիմությունն անելանելի վիճակի մեջ է, որովհետև 3 ընդդիմադիր ուժերը խնդիր ունեն նվազագույն շեմը հատելու, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Գագիկ Ծառուկյանը մասնակցում է կուսակցությունով, որպեսզի իր հին ռեսուրսի հաշվին փորձի հատել 4 տոկոսը։
«Հայաստան» դաշինքն, ակնհայտ է, որ չի հատելու 100 հազար ձայնը։ Հայաստանի Հանրապետությունում չի հավաքելու. անհնար բան է դա, վստահ եմ դրա մեջ։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է կլխկոնձի տա, պպզի, բարի խոսի, ասի, որ Դուա Լիպային է սիրում, վիրավորի, որ մենք իրեն պատասխանենք։
«Ուժեղ Հայաստան» կազմակերպությունն էլ… ակնհայտ է, որ էդ գաղտնիքը, շղարշը, որ եսիմ որտեղից իրենք եկել են, որ ինչ-որ բան կա, մարտին դա անցավ. լույսերը տվեցին, տեսախցիկները միացրեցին, և պարզ դարձավ, որ էդ մարդը դ-թ-ի ուղղագրությունը չգիտի, ղ-խ-ի ուղղագրությունը չգիտի, հայերին չի ճանաչում, և բացի այն, որ չի կարող Հայաստանի Հանրապետությունում որևիցե պաշտոն զբաղեցնել, նաև պատկերացում չունի՝ ինչից է խոսում։
Ես, որպես ՀՀ Ազգայի ժողովի նախագահ, միանում եմ վարչապետի ասածներին և ես Ռոբերտ Քոչարյանին և մնացածին նույնպես կզացնելու եմ՝ քաղաքական, իրավական և բոլոր առումներով՝ՀՀ և ՀՀ ժողովրդի դեմ արածների համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը։








