Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ես կցանկանայի հուսալ, որ շուտով երրորդն ավելորդ կդառնա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում. Զախարովա

«Ես կցանկանայի հուսալ, որ շուտով երրորդն ավելորդ կդառնա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում»,- այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պատասխանելով հայ լրագրողի  հարցին՝ Զախարովան ասել է, որ Եվրամիությունը ռազմականացման ուղղություն է վերցրել. «Եվրամիությունը իսկապես դարձել է ՆԱՏՕ-ի անբաժանելի մասը։ Ի դեպ, նույն Եվրամիությունը,  անտեսելով Բաքվի բազմիցս արտահայտած դժգոհությունը, Հայաստանում տեղակայեց այսպես կոչված քաղաքացիական դիտորդների առաքելություն։ Սա հավասար փոխազդեցություն չէ։ Սա փոխադարձ հարգալից գործընկերություն կամ համագործակցություն չէ: Սա, տեսնում եք, արդեն իսկ ԵՄ շահերի ագրեսիվ իմպլանտացիա է մի տարածաշրջանում, որը ոչ մի առնչություն չունի ԵՄ-ի հետ:

Բարի մտադրությունների քողի տակ եվրոպացի ներկայացուցիչները հետախուզություն են հավաքում  Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և, իհարկե, Ռուսաստանի դեմ։ Գուցե նույնիսկ առաջին հերթին Ռուսաստանի դեմ…»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը։