Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հելենն այդպես էլ չգնաց Արցախ, բայց ամբողջ Արցախը եկավ Հայաստան

28/09/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր արցախցի Հելեն Դադայանի հոգեհանգիստն էր։

Հելենը օգոստոսի 14-ին Արևմտյան Հայաստանից վերադառնալիս Գյումրի-Երևան ճանապարհին ավտովթարից է մահացել։ Նրա մարմինը 44 օր Գորիսի դիահերձարանում էր։ Ադրբեջանցիները թույլ չէին տալիս անցկացնել ու հասցնել Արցախ։

Հելենի հարազատները բաց նամակներով դիմել են Կարմիր խաչին, միջազգային կառույցներին, որպեսզի նրանք միջամտեն, ստիպեն Ադրբեջանին թույլատրել Հելենի դին Հայաստանից տեղափոխել Արցախ՝ Ճարտար գյուղ, որտեղ պատանդի կարգավիճակում 9 ամիս ապրում էին աղջկա հարազատներն ու 120 հազար արցախցիները։

Հելենի ընտանիքը մինչև Ստրասբուրգ, մինչև Կարմիր խաչի միջազգային կոմիտե է դիմել. ապարդյուն։

Ադրբեջանական կողմը պահանջել է, որ փաստաթղթերում նշվի, որ Հելեն Դադայանի մարմինը Հայաստանից տեղափոխվում է ոչ թե Արցախ, այլ Ադրբեջանի Հանրապետություն։

Հելենի հարազատները բռնի տեղահանվողների քարավանի հետ սեպտեմբերի 27-ին եկել են Հայաստան։

9 ամիս Հելենն ապրեց կարոտը սրտում, ծնողների հետ միայն հեռախոսով կապվելով, հետո օգոստոսին մեկնեց Արևմտյան Հայաստան, որպեսզի մղձավանջից մի քիչ ցրվի, միտքն ուրիշ բանով զբաղեցնի, բայց… ողբերգական ավտովթար։

44 օր մայրն ու հայրը երազում էին գոնե իրենց դստեր մարմինը տեսնել, նրան հայրենի Ճարտարում հուղարկավորել։

Անքննելի են Աստծո ճանապարհները։

Հելենը չգնաց Արցախ, նրա ծնողներն ու ամբողջ Արցախը եկան Հայաստան։

Հելեն Դադայանը կհուղարկավորվի Երևանում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միայն «պադավատների» ու ոստիկանության ոլորտներում է կատարողակը 100 տոկոս. թվեր, փաստեր

Հաջորդ գրառումը

Վիտալի Բալասանյանի ձերբակալման լուրը հերքվել է

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է. Ռուբեն Ռուբինյան

21/10/2025
Տեսադարան

Մնացեք օրենքի սահմաններում. պետության իրավական ողնաշարը ջարդում եք . Մարինե Ֆարմանյան

15/10/2025
Տեսադարան

Հիմա 37 թիվը մեր բոլորի աչքի առաջ է. Գեղամ Մանուկյան

15/10/2025
Տեսադարան

Եկեղեցու դեմ ռեպրեսիաներն օրինակ են, թե ինչի է բերում անձնիշխանությունը. բոլոր գործողությունները համընկնում են Փաշազադեի հայտարարությունների հետ. Թաթոյան

15/10/2025
Հաջորդ գրառումը

Վիտալի Բալասանյանի ձերբակալման լուրը հերքվել է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների...

ԿարդալDetails

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական