Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

Քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, լրատվամիջոցներին հայտնել է  համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

«Գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի իրենց սովորական ժամին։ Ինչի՞ պիտի գործադուլ անենք, որ որոշ սադրիչներ ուրախանա՞ն, մենք մեր աշխատանքով ենք ապացուցելու, ծրագրեր ունենք գծված` ժամ առ ժամ, օր առ օր», – նշել է Աղեկյանը։