Երկուշաբթի, 17 Օգոստոս, 2026

Վրաստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող Կ.Հ.-ին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Հ.-ն, որը մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող առարկա ձեռք բերելու և կրելու, կալանավորված անձի կողմից փախուստի և պետական սահմանն ապօրինի հատելու համար` հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին. հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Հ.-ի տեղափոխումը Երևան: