Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն «պադավատների» ու ոստիկանության ոլորտներում է կատարողակը 100 տոկոս. թվեր, փաստեր

27/09/2023
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն 2023 թվականի առաջին ութ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կապիտալ ծախսերի ընդհանուր կատարողականը կազմել է 47 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանով նախատեսված է 411 միլիարդ դրամ, իսկ փաստացի ծախսը կազմել է ընդամենը 194 միլիարդ դրամ։

Ստորև ամփոփ ներկայացնեմ նաև պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի հիմնական ուղղություններով տրված սուտ խոստումները և համատարած ձախողումներն արձանագրող թվային փաստեր։

Պադավատապետության դեմ նախկինում ինքնամոռաց պայքարող վարչապետի աշխատակազմում տրանսպորտային միջոցներով համալրումը կատարվել է 100 տոկոսով, նրա վերահսկողական ծառայության տեխնիկական բարելավման ծախսերը կատարված են գրեթե 100 տոկոսով։

Ոստիկանապետության հենասյուներից հանդիսացող ՀՀ քննչական կոմիտեի տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավման ծրագիրը ևս ունի 100 տոկոսանոց կատարողական։

«Դուխով վարչապետի» պաշտպանությունն ապահովող ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման ծախսերը կատարվել են 75 տոկոսով՝ միջին կատարողականից շուրջ երկու անգամ բարձր չափով։

Կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի իմիտացիա անող այս իշխանությունը 2023 թվականին կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման համար նախատեսել էր 358 միլիոն դրամ, իսկ փաստացի ծախսը՝ 0։

Համատարած ձախողված են նաև պաշտպանության ոլորտի, գյուղատնտեսական, առողջապահական, սոցիալական, մշակութային և այլ ենթակառուցվածքների զարգացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության և կարևոր մյուս ոլորտների կապիտալ ծախսերը։

Այս տարվա առաջին ութ ամիսների համար պաշտպանության ոլորտում խոստացված ծախսերի միայն 55 տոկոսն է փաստացի կատարված, իսկ ազգային անվտանգության ոլորտում՝ 36 տոկոսը։ Եվ նաև այդ պատճառով է, որ 44-օրյա պատերազմից ուղիղ երեք տարի անց մեղմ ասած լուծված չեն առաջնագծի ամրապնդման և կահավորման խնդիրները։

Բարձր տնտեսական աճը բացառապես իրենց վերագրող այս կառավարության՝ տնտեսական հարաբերությունների ոլորտում խոստացած կապիտալ ծախսերի ընդհանուր կատարողականը կազմում է ընդամենը 36 տոկոս։ Մասնավորապես՝ զրոյին մոտ կատարողականներ են արձանագրված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների կապիտալ ծախսերի գծով։ Օրինակ՝ այս տարվա առաջին ութ ամիսներին ներդրումների և արտահանման խթանման ծրագրով նախատեսված էր 4 միլիարդ դրամ, որի փաստացի ծախսը՝ 0, ոռոգման համակարգի առողջացման ծրագրով ընդհանուր նախատեսված էր 16,3 միլիարդ դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 27 տոկոս, իսկ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգման համակարգերի զարգացման դրամաշնորհային ծրագրի կատարողականը 0 է, գործազուրկներին զբաղվածության աջակցության ծրագրի կատարողականը՝ 0։

Ճանապարհաշինությամբ հպարտացող այս կառավարությունը խոստացել էր ճանապարհային ցանցի բարելավման նպատակով այս տարվա առաջին ութ ամիսներին ծախսել 64 միլիարդ դրամ, սակայն փաստացի ծախսել է դրա 38 տոկոսը։ Բնականաբար, միջինից երկու անգամ բարձր՝ 81 տոկոս, կատարողական ունեն Երևան քաղաքում ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքները՝ Երևանի ավագանու ընտրություններով պայմանավորված։

Սոցիալակա բնակարանաշինության ոլորտում խոստացված 1 միլիարդ 14 միլիոն դրամից փաստացի ծախսվել է հինգ անգամ պակաս։

Առողջապահության ոլորտում խոստացված ընդհանուր կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կեսից պակաս է։

Սակայն առավել հատկանշական է, որ ռազմաբժշկական ծառայությունների բարելավման ոլորտում 2023 թվականի ութ ամիսների համար նախատեսված էր 1 միլիարդ 137 միլիոն դրամ կապիտալ ծախս, որից փաստացի ծախսվել է շուրջ 8 անգամ պակաս գումար։

Մշակութային ծառայությունների (գրադարան, թանգարան, պատկերասրահ, ցուցահանդես, մշակութային ժառանգության վերականգնում և պահպանություն և այլն) բարելավման ոլորտում խոստացված կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կազմել է ընդամենը 11,5 տոկոս։

Կրթության ոլորտում խոստացված ընդհանուր կապիտալ ծախսերի փաստացի կատարողականը կազմել է 42 տոկոս։ Սուտ խոստումների տեսանկյունից առավել հատկանշական է հանրակրթության ոլորտը, (այդ թվում՝ դպրոցների, մանկապարտեզների շենքային պայմանների բարելավում), որի փաստացի կատարված կապիտալ ծախսերը կազմել են խոստացածից ավելի, քան 5 անգամ պակաս։

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես թքիմ մարդասիրական իրավունքի վրա…

Հաջորդ գրառումը

Հելենն այդպես էլ չգնաց Արցախ, բայց ամբողջ Արցախը եկավ Հայաստան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026
Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանին պետք է աջակցել. Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը Հայաստանը «փրկել» Ռուսաստանից

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հաջորդ գրառումը

Հելենն այդպես էլ չգնաց Արցախ, բայց ամբողջ Արցախը եկավ Հայաստան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական