Պսակը ողջախոհության խորհուրդ ունի՝ ամուսնությունը պետք է կշռադատված լինի։
Պողոս առաքյալը պսակադրությունը համեմատել է Քրիստոսի և եկեղեցու փոխհարաբերությունների հետ։ Այսպիսի փոխհարաբերություններում չի կարող լինել ստրկատիրական կարգ, ինչպեսոր շատերը թյուրիմացաբար մեկնաբանում են հնազանդ լինելու կնոջ տրված խոստումը։
Ընտանիքում պետք է թևածի սերն ու փոխադարձ հոգատարությունը, նվիրվածությունը։ Պսակադրությունը չպետք է լինի այնպիսին, երբ մեկ ամսվա սիրահարները ամուսնանում են և ես երկու ամիս անց ամուսնալուծվում, բերելով տարբեր պատճառաբանություններ։ Ամուսնալուծությունից խուսափելու համար, ամուսնության որոշում կայացնելիս ողջախոհություն է պետք դրսևորել։
Այսօր ամուսնության գրանցում թույլատրելի է 18 տարեկանից, սակայն ըստ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի, այս շեմը վերանայման կարիք ունի և քահանան մեկնաբանում է, թե ինչու։
Եկեղեցին երբեք չի խրախուսում ամուսնալուծությունը, սակայն կան դեպքեր, երբ ամուսինների բաժանությունը արտոնվում է։
Առաջինը, երբ զույգը չի կարող սերունդ թողնել
Երկրորդը ամուսնական անհավատարմությունն է
Երրորդը ամուսիններից մեկի 7 տարի անհետ կորած լինելն է
Ցավոք Հայաստանը բացառություն չէ և մենք նույնպես ունենք ընտանեկան բռնության դեպքեր, որը չի տեղավորվում ընտանիք հասկացության շրջանակներում։ Նման դեպքերը քննելի են՝ հասկանալու համար պատճառը։ Միևնույն ժամանակ, որևէ պատճառաբանությամբ եկեղեցին բռնությունը չի արդարացնում։