Իմ գնահատմամբ՝ ընդդիմությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստերին մասնակցելուց հրաժարվում է, որովհետև փաստերի հետ առնչվելու ցանկություն չունի. կարծում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա հույս ունի, որ խորհրդարանական ընդդիմությունը հունիսի 27-ին՝ ժամը 10։00-ին, կգա ԱԺ և այսօրվա նիստի շարունակության ժամանակ անսահմանափակ հարցեր կտա Նիկոլ Փաշինյանին։
Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստերին հրավիրվելու են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունը, քիչ ավելի ուշ՝ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.