Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կասպյան քաղաքական կենտրոնի կողմից կազմակերպված Caspian Connection համաժողովում, որին մասնակցել է Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում։

Բայրամովը Ադրբեջանը ներկայացրել է որպես տարածաշրջանում խաղաղություն ու կայություն հաստատելու կողմնակից ու դրա համար ջանքեր թափող երկիրը։ Նշել է, որ տարածաշրջանի ակտիվ ու ապահով ապագա կերտելն Ադրբեջանի համար առաջնային նպատակ է։