Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թող ընդդիմությունը գա, հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանին անսահմանափակ հարցեր տա. Անդրանիկ Քոչարյան

Իմ գնահատմամբ՝ ընդդիմությունը  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստերին մասնակցելուց հրաժարվում է, որովհետև փաստերի հետ առնչվելու ցանկություն չունի. կարծում է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա հույս ունի, որ խորհրդարանական ընդդիմությունը հունիսի 27-ին՝ ժամը 10։00-ին, կգա ԱԺ և այսօրվա նիստի շարունակության ժամանակ անսահմանափակ հարցեր կտա Նիկոլ Փաշինյանին։

Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստերին հրավիրվելու են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունը, քիչ ավելի ուշ՝ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.