Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անապատի լուսանկարիչը». Նիկոլ Ֆարիդանի. «Թեքեյան» կենտրոնում բացվել է հայր և դուստր Ֆարիդանիների լուսանկարների ցուցահանդեսը

23/09/2025
- Մշակույթ, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս սև-սպիտակ պատկերները 1955-75 թվականների Իրանից են՝ ծերունիների, մանուկների դիմանկարներ, նախարապան, հողագործ գյուղացիներ, հին շինություններ,  մզկիթներ. իրանահայ լուսանկարիչ Նիկոլ Ֆարիդանին այսպիսի 60 հազար ժապավեն է թողել լուսանկարչության պատմությանը, որոնցից 8000-9000 լուսանկարներում իրանահայեր են։

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը «Թեքեյան» կենտրոնում կազմակերպել է իրանահայ լուսանկարիչ Նիկոլ Ֆարիդանիի 90 ամյակին  նվիրված  «Փոխադարձ կապեր. հայր և դուստր Ֆարիդանիներ» խորագրով ցուցահանդեսը։

Մշակութաբան Անահիտ Կորյունն «Իրանահայ արվեստի հետքերով» նախագծի շրջանակում  առաջին անգամ հայ արվեստասերին է ներկայացնում Նիկոլ Ֆարիդանիի լուսանկարները։ Նա նույն ցուցահանդեսում համադրել է  լուսանկարչի դստեր աշխատանքները։

Նիկոլ Ֆարիդանիի դուստրը հոր մասնագիտական նախասիրությունն ու հակումներն է ժառանգել։ Կատրին Ֆարիդանին ապրում է Կանադայում, ստեղծել է լուսանկարչության իր ուղղությունը, որը փաստավավերագրում է սոցիալ-հասարակական խնդիրները։

Կատրինը դժվարագույն աշխատանք է կատարել՝ որպես փաստավավերագրություն՝ 2 տարի շարունակ լուսանկարելով, թե Տորոնտոյի բնակարաններ մտնող խմելու ջուրն ինչ ճանապարհ է անցնում ու ինչպես է վերադառնում բնություն։ Նա 15 հազար լուսանկար է արել։ Ցուցահանդեսին ներկայացված են նմուշներ՝  հենց այդ լուսանկարների շարքից։

Կատրինը լուսանկարում է սոցիալական ու հանրային հնչեղություն ստացած խնդիրները, բայց դրանք մեծապես առնչվում են բնությանը, ինչպես որ հայրն է նախորդ դարի կեսերին շրջել Իրանի տարբեր նահանգներում,  լուսանկարներում հավերժացրել տեղանքի զարմանահրաշ ռելիեֆը, երկրաբանական պատկերները։ Օդում անց կացնելով 300 ժամ՝ Ֆարիդանին Իրանում դարձել է օդանկարչության հիմնադիրը։ Նրան անվանել են «Անապատի լուսանկարիչ»։

 ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին, ցուցահանդեսի բացմանն արժևորելով Ֆարիդանիի արվեստը, ասաց.

«Նիկոլ Ֆարիդանիի ստեղծագործությունները համարվում են Իրանի և Հայաստանի համընդհանուր ժառանգություն։ Ֆարիդանին լուսանկարչի իր յուրահատուկ հայացքով նկատել ու պատկերել է Իրանի թաքնված անկյունները։ Արվեստագետ, որին անվանել են ժամանակակից իրանական լուսանկարչության հայր։ Լուսանկարչական սարք ու մութ սենյակ. սրանք էին Ֆարիդանիի գործիքները, որոնցով նա անմահացրեց պահեր, որոնք շատերը չէին էլ նկատում»։

Իրանցի պաշտոնյան բոլորին խորհուրդ է տալիս անպայման այցելել Իրան, ճամփորդել ու անցնել Ֆարիդանիի հետքերով՝ տեսնելու այն վայրերը, որոնք նրա լուսանկարչական աչքի շնորհիվ պատմություն են դարձել։

Իսկ մինչ այդ, այցելեք Թեքեյան կենտրոն՝ դիտելու հայր և դուստր Ֆարիդանիների լուսանկարները։

 Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 28-ը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ, դրա համար պետք է փտես լավագույն դեպքում Հաագայի տրիբունալի բանտում, իսկ վատագույն` Բաքվի

Հաջորդ գրառումը

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը սպանվել է իր տան բակում

Համանման Հոդվածներ

Տեսադարան

«Նախիջեւանի հայկական նյութական և հոգեւոր մշակույթի պատմական ժառանգությունը». Ժայռապատկերներից մինչև բերդեր ու եկեղեցիներ

03/06/2026
Նորություններ

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

02/06/2026
Տեսադարան

Սփյուռքում՝ Հայաստանի և Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը. Երվանդ Ազատյան

31/05/2026
Տեսադարան

Կուզե՞ս 4 զուգարան սարքի, բայց 4 գյուղ տա. Արամ Մանուկյանը՝ քաղաքացուն

29/05/2026
Հաջորդ գրառումը

Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը սպանվել է իր տան բակում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական