Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն վաղուց խիստ անբարյացակամ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի նկատմամբ՝ դառնալով հայկական պետականության և ՀՀ ինքնիշխանության թշնամին. քաղաքագետ

04/02/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ արտգործնախարարի հայտարարության մեջ որևէ նորություն չեմ տեսնում, որովհետև այդ երկիրը բոլոր տարիներին և հատկապես վերջին 10 տարիների ընթացքում անընդհատ խոսել է ողջ Արցախի ադրբեջանապատկանության մասին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնելով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Հայաստանը երկար տարիներ «օկուպացրել է» Ադրբեջանի 7 շրջան, և Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը։

«Եթե Ռուսաստանն իր նախագահի բերանով անգամ այսպես կոչված ԼՂԻՄ-ը, որն ընդամենն Արցախի պատառիկն է, միշտ համարել է Ադրբեջանի մաս, ապա նույն Ռուսաստանը մնացյալ տարածքները ևս պետք է համարեր Ադրբեջանի մաս, քանի որ դա բխում էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր դաշնակցային հարաբերություններից։

Հետևաբար սխալ եմ համարում այն կարծիքը, որ Լավրովի տվյալ հայտարարությունը և Հայաստանի նկատմամբ ռուսական դիրքորոշման վատթարացումը կապված են ՀՀ ապիկար, ապաշնորհ և ըստ էության՝ դավաճան կառավարության գործունեության հետ»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ եթե մենք ի վերջո ցանկանում ենք լուծել Արցախի հարցը, ինքներս մեզնից պետք է սկսենք։

«Արցախը 1989 թվականից անկախացող Հայաստանի Հանրապետության մաս էր։ Բայց 1991 թվականից սկսած՝ Արցախը Հայաստանի ինքնիշխանության գոտուց օտարելու դավադիր քաղաքականությունը հանգեցրել է ներկա իրավիճակին, որովհետև եթե Հայաստանը հրաժարվում է Արցախի նկատմամբ իր ինքնիշխանությունից և արցախյան խնդիրը փոխադրում է այսպես կոչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դաշտ, ապա դրանով իսկ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, հնարավորություն տալիս  խոսելու հայկական «ագրեսիայի» մասին»,- նշեց մեր զրուցակիցը։ Վերջում քաղաքագետն ընդգծեց՝ Ռուսաստանը վաղուց խիստ անբարյացակամ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի նկատմամբ , իսկ 2010 թվականից սկսած՝ գրեթե բացահայտ դարձել է հայ ժողովրդի, հայկական պետականության և ՀՀ ինքնիշխանության թշնամին, հետևաբեր պետք է համապատասխան վերաբերմունք ստանա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը կշարունակվի և կխորանա. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Թուրք նախարար Սոյլուի թուքումուրն ու ԱՄՆ դեսպանի բերկրանքը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԵՄ-ը 500 միլիոն եվրո կներդնի, որպեսզի Հայաստանն ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից. Մարթա Կոս

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հաջիևը Բրյուսելում մատնանշել է Ռուսաստանի հետ Հայաստանի աճող առևտուրը և ժխտել, թե Բաքուն օգտագործվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար

01/12/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրք նախարար Սոյլուի թուքումուրն ու ԱՄՆ դեսպանի բերկրանքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական