Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շարժում կոչվածը միտված է ոչ այդքան Լաչինի միջանցքի բացմանը, որքան ակցիա է ռուս խաղաղապահների դեմ՝ նրանց դուրս դնելու Արցախից. Հայկ Նահապետյան

13/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում երեկվա  շարժում կոչվածը միտված է ոչ այդքան Լաչինի միջանցքի բացմանը, որքան քարոզչական դաշտում ռուսական խաղաղապահների դեմ ակցիա է՝ իբրև վերջիններս չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

«Խնդիրն Արցախից ռուս խաղաղպահներին դուրս դնելն է, բայց եթե այս պահին նման պահանջ դրվի, շարքային քաղաքացիների մոտ հարց կառաջանա՝ ո՞վ է ռուս խաղաղապահներին փոխարինելու։ Այսպիսիով՝ իրականացվում են ռուս խաղաղապահների դեմ ուղղված քայլեր, բայց երբ որոշ շրջանակներ հայտարարում են, որ նրանք չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները, նրանք ստում են։ Ռուսներն իրականացնում են այն գործառույթները, որոնք իրենց օրենքով վերապահված են և մի բան էլ ավելի։

Բացի այդ՝ զուգահեռաբար փորձ է արվում ՄԱԿ-ի մանդատի ներքո Արցախ խաղաղապահներ բերել, բայց ես ասել եմ, որ ցանկացած այլ մանդատով խաղաղապահ ՆԱՏՕ-ի ստորաբաժանում է լինելու։ ՆԱՏՕ-ն ուժային ներգրավվածություն է ուզում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց ռազմական փորձագետը։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ երբ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ հայտարարում էր, որ հուլիսի 14-15-ին Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցով եռակողմ հանդիպում է լինելու, նա այսպիսի տեղեկություն կարող էր ստանալ մեկ աղբյուրից ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից։ Վերջինս իր հերթին նման տեղեկատվություն կարող էր ստանալ Նիկոլ Փաշինյանից, նա էլ՝ վերջերս ԱՄՆ-ում եղած ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանից։

«Ըստ էության՝ Գրիգորյանն իր ամերիկացի գործընկերոջ՝ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ բանավոր պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Չեմ բացառում, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ներկայացուցիչը, և որոշվել է հրատապության կարգով եռակողմ հանդիպում կազմակերպել։ Հրատապությունն այն է, որ, ինչպես ասում են, այդ ամենը պետք է տեղի ունենա ԱՄՆ-ի քավորությամբ, որպեսզի Հայաստանում լրջագույն շահեր ունեցող այլ երկրներ չկարողանան իրենց լծակներն օգտագործել՝ ձախողելու ՌԴ-ի և Իրանի շահերին հարվածող կոնկրետ պայմանավորվածություններ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերադառանալով «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» բողոքի ակցիային, որի մասնակիցները երեկ քայլերթով շարժվել էին Լաչինի փակ միջանցք՝ պահանջելով բացել այն, Հայկ Նահապետյանը շեշտեց՝ կարևոր է, թե ով է պրոցեսն առաջ տանում։

«Շարժումն իրենով պրոցես է, որն ունի երևացող և չերևացող կառավարիչներ։ 88-ին այդ կառավարիչները, գոնե ինձ համար, տեսանելի էին։ Իսկ ովքե՞ր են հիմա նրանք Արցախում. Հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը և Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը՝ բազմակի օգտագործման քաղաքական թաշկինակներ։

Ո՞ւր էին նրանք պատերազմի ժամանակ, ի՞նչ ծառայություններ են մատուցել Արցախին և որքանո՞վ են կառավարելի այլոց կողմից։ Էլ չեմ ասում, որ իրենց կապերով և համատեղ գործունեությամբ նրանք ասոցացվում են Արցախի նախկին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ՝ մարդ, ում մուտքը ՌԴ արգելված էր»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միասնական աղոթք՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը հրավիրել է ԱԽ նիստ.

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը հրավիրել է ԱԽ նիստ.

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական