Ես ջերմ մտերմություն ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի, նաև՝ Հայ ազգային կոնգրեսի տարբեր ներկայացուցիչների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
«Մտերմություն ունեմ նաև 2-րդ նախագահի շրջանակների հետ՝ ձեր աչքի առջև. բացարձակ խնդիր չկա։ Մտերմություն ունեմ 3-րդ նախագահի բոլոր շերտերի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Սրբազանի խոսքով՝ Հայաստանում չկա մեկը, որ նախկին չէ։
«Մենք բոլորս էլ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ ունենք, կարող է ընդունենք կամ չընդունենք։ Ես բոլոր ժամանակներում ընդդիմադիր եմ եղել՝ սկսած առաջին նախագահից, իերն էլ ասել եմ։ Բայց թշնամիներ չենք եղել, ոչ ոք չի դարձրել որևէ մեկին հայրենիքի դավաճան»,- ասաց նա։
Սրբազանն ընդգծեց՝ բոլոր ժամանակներում սխալները, թերացումներն ու ձախողումները մարդիկ ընդունել են, բայց դրանք ողբերգություն չեն եղել, ինչպես այսօր է։






