«Դատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի համաառաջնորդությամբ գործող ընդդիմադիր շարժման կողմից (պաշտոնական թելեգրամյան ալիքում հրապարակված): Քաղաքական գործիչների` նույնիսկ սրբազան քաղաքական գործիչների կողմից լրագրողներին սպառնալն անընդունելի է ցանկացած դեպքում ու սցենարում` անկախ նրանից, թե ով է լրագրողը կամ ով է սպառնացողը կամ որն է խնդրո առարկան»,- այս գրառումը Ֆեյսբուքում քիչ առաջ արել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա էջը թույլ չի տալիս իր գրառումներին որևէ քննադատող մեկնաբանություն անել. ուղղակի փակում է ու արգելում։
Ինչպես տեսնում ենք, Ռուբինյանի սիրտը միայն «լայք» ու «սրտիկ» է ուզում։
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասին խտրական, կողմնակալ տեսանյութ հրապարակած Հ1-ի լրագրողին պաշտպանելիս Ռուբեն Ռուբինյանին առաջարկում ենք հետևել, թե ինչպես են իշխանություններն ու նրանց հարակից շրջանակները թիրախավորում ընդդիմադիր լրագրողներին։
Ֆեյքաբուծարան ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները վերջին հայհոյանքն ու լուտանքն են թափում ընդդիմադիր լրագրողների գլխին։ Անկասկած, Ռուբինյանը դա տեսնումէ ու լռում, թե էլ ինչ է անում, չասենք։
Մի անգամ չտեսանք, որ Ռուբինյանն այսպես «անաչառորեն» ու ջերմեռանդորեն պաշտպաներ նաև ընդդիմադիրներին։
Ընդդիմադիր լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը մինչև հիամ թիրախավորված են, ինչ է թե 1 տարի առաջ Փաշինյանի ասուլիսին քննադատող հարցեր են հնչեցրել։
Անգամ նրանց երեխաներին են սպառնալիքներ ուղարկվել։










