Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ու Արցախը պետք է պատշաճ օգտագործեին առիթը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ արցախցի երեխաների մահը իզուր չի անցել. քաղաքագետ

12/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իհարկե շատ լավ է, որ Արցախում դեպի Լաչինի փակ միջանցք քայլերթ է իրականացվում, սակայն ցավալի է, որ նման ակցիաներ քիչ են տեղի ունենում։ Արցախում ստեղծված իրավիճակում միայն մեկ գործողությամբ հնարավոր չէ խնդիր լուծել. խնդիրները լուծելու առաջին և գլխավոր գործոնը միջազգային հանրության ուշադրությունն Արցախի խնդիրների վրա անընդհատ պահելն է, շարունակվող բլոկադայի շուրջ աղմուկ բարձրացնելը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» բողոքի ակցիային, որի մասնակիցներն այսօր քայլերթով շարժվել են Լաչինի փակ միջանցք՝ պահանջելով բացել այն։

«Այս իմաստով շատ ճիշտ է գործում մասնավորապես Արցախի արտգործնախարարությունը, որը պարբերաբար կոչերով և հայտարարություններով «անհանգստացնում» է միջազգային հանրությանը։ Սա ուղղակի անհրաժեշտություն է, որովհետև բացի այն, որ Ադրբեջանից պետք է ունենալ փաստաթղթավորված պահանջներ, ինչպես օրինակ՝ Հաագայի դատարանի որոշումը, այնպես էլ պետք է բարձրաձայնել Արցախում տիրող իրավիճակի մասին»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ ինչո՞ւ միջազգային հանրության շրջանում պատշաճ արձագանք չգտավ արցախցի երկու փոքրիկների մահը, որոնց մայրը սնունդ հայթայթելու պատճառով իրենց գյուղից ոտքով գնացել էր Մարտակերտ, ինչին էլ հետևել էր փոքրիկների ողբերգական մահը, Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց.

«Ես կողմնակից եմ, որ ցանկացած իրադարձություն՝ անկախ այն երջանկություն, թե ողբերգություն բերող է, կապիտալացվի և օգտագործվի այնպիսի հարցերում, ինչպիսին է մարդու, ամբողջ արցախահայության կյանքի իրավունքի ապահովման մեխանիզմը։

Այո՛, արցախցի փոքրիկների մահը ողբերգություն է, սակայն այդ ողբերգությունը պետք է ևս մեկ հնարավորություն դառնար, պետք էր փորձել այն ևս օգտագործել, ինչը, կարծես, բավարար ծավալով չարվեց։ Ես չեմ գտնում, որ այստեղ բարոյական նորմերի խախտում տեղի կունենար, եթե Արցախի և Հայաստանի իշխանությունները փորձեին այս դեպքով անհանգստացնել միջազգային հանրությանը։ Այսպես հայկական երկու պետությունները գոնե ինչ-որ չափով կփորձեին ցույց տալ, որ արցախցի երեխաների մահը իզուր չի անցել, և հնարավոր կլիներ ինչ-որ բան ձեռք բերել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ. այդ երկրի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

Հաջորդ գրառումը

(Տեսանյութ) Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով հուլիսի 14-15-ը եռակողմ հանդիպում է լինելու. Արցախի պետնախարար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

(Տեսանյութ) Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով հուլիսի 14-15-ը եռակողմ հանդիպում է լինելու. Արցախի պետնախարար

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական