Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համաձայն չեմ, որ որոշումները կայացնում եմ միանձնյա, բայց մյուս կողմից էլ համաձայն եմ, որ կայացնում եմ միանձնյա. Նիկոլ Փաշինյան

22/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նույնիսկ ամենաճկուն միտք ունեցող քաղաքական գործիչների կարողություններից է վեր միանձնյա որոշումներ կայացնել. համաձայն չեմ, որ որոշումները կայացնում եմ միանձնյա, բայց մյուս կողմից էլ համաձայն եմ, որ կայացնում եմ միանձնյա։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Azg.am-ի հարցին՝ չի՞ կարծում, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների շուրջ որոշումներ պետք է կայացվեն ոչ թե միայնակ, այլ համահայկական ռեսուրսների  մեկտեղմամբ։

«Այս հակասությասն բացատրությունը հետևյալն է. այո՛, խորհրդակցությունները՝ խորհրդակցություններ, քննարկումները՝ քննարկումներ, բայց ի վերջո պատասխանատվությունը, լիազորությունը քոնն է, և եթե ի վիճակի չես միանձնյա որոշում կայացնել, ուրեմն ի վիճակի չես լինել այդ տեղում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ գործնականում չկա իր կողմից նախաձեռնված մի հարց, որը տասնյակ քննարկումներ չի անցնում։

Azg.am-ի թղթակցի դիտարկմանը՝ որպես որոշումներ կայացնող մարմիններ չվկայակոչել ԱԺ մեծամասնությանը կամ կառավարությանը, որոնք ընդամենը կյանքի են կոչում իր՝ ՀՀ վարչապետի կողմից արդեն իսկ կայացված որոշումները, Փաշինյանը նկատեց.

«Բա ո՞ւմ վկայակոչեմ։ Ընդդիմությա՞նը. ընդդիմաությանը ես պարբերաբար առաջարկել եմ, ասել եմ՝ եթե ուզում եք տեղեկություններ ստանալ, եկեք, մասնակցեք քննարկումներին։  Կառավարության զեկույցի քննարկման ողջ ընթացքում ես մաքսիմալ, մի քանի օր նստել եմ ԱԺ-ում, լսել եմ բոլոր ելույթները, հետո ինտերնետով նայել եմ բաց թողածս ելույթները։ Դա էլ է չէ՞ քննարկման ձև։ Նույնիսկ ամենասուր բանավեճի մեջ, երբ քո փաստարկներ ասում ես, բանավեճն ավարտվում է։ Թողնում-գնում ես, բայց այդ խոսակցությունը քեզ հետ է մնում, դու չես կարող այդ խոսակցությունը քեզնից դուրս հանել. այդ բանավեճը արդեն քո մեջ է շարունակվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա, որպես իր դիտարկման հավաստիացում, հիշեցրեց, որ 2018 թվականին, օրինակ, դիմել է Հանրային խորհրդին՝ խնդրելով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ԼՂ հիմնախնդրի հարցում։

«Խորհրդակցել ենք։ Հանրության հետ էլ ենք խորհրդակցում. բա ասուլիսը ինչի՞ համար եմ հրավիրել։ Լսում եմ՝ լրագրողներն ինչ են ասում, արձագանքում եմ։ Էս էլ է չէ՞ խորհրդակցելու ձև։

Խորհրդակցելու տարբեր ֆորմատներ էլ կան, որոնց մասին դուք չգիտեք։ Շատ դեպքերում այդ ֆորմատները չեն էլ լուսաբանվում, որպեսզի տպավորություն  չստեղծվի, որ մարդկանց հրավիրում ենք ՝ մեր պատասխանատվությունը կիսելու կամ նրանց վրա գցելու։

Մենք 2021 թվականի ընտրություններից հետո արտախորհրդարանական ուժերի ֆորմատ ձևավորեցինք, և խորհրդարանում չհայտնված ուժերի մեծամասնությանը հրավիրեցինք՝ նստել,-խոսելու, խելք խելքի տալու։ Մի քանի ուժ ընդունեցին հրավերը, մյուսները՝ ոչ։

Խորհրդակցելու ձև է նաև գնալ, մարդկանց հետ հանդիպելը, համայնքներում բնակիչների հետ խոսելը, կիսվելը։ Ես չեմ հիշում դեպք, երբ ինչ-որ ուժ կամ մարդկանց խումբ ասի, որ բան ունի ասելու, և մենք ասենք՝ չէ»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գայանե Հակոբյանը կարող է նորից առևանգել Աշոտ Փաշինյանին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական լրատվամիջոցները Փաշինյանի ասուլիսից հետո ցնծության մեջ են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական լրատվամիջոցները Փաշինյանի ասուլիսից հետո ցնծության մեջ են

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական