Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գայանե Հակոբյանը կարող է նորից առևանգել Աշոտ Փաշինյանին

Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը ավարտեցինք։ Մուտք ենք անում դատարան։

Մի հատվածի վրա հրավիրեմ ձեր ուշադրությունը. հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու (Աշոտին կրկին առևանգելու) հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա․Փաշինյանին առերևույթ առևանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական և քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում ևս շարունակվում է։

Այսպիսո,վ դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առևանգել Աշոտ Փաշինյանին և այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։

Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում դատարանի փաստարկից անմիջականորեն բխում է, որ տիկին Գայանեն պետք է շարունակաբար մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարում է, քանի որ այդ դեպքում միշտ իրատեսական է, որ Աշոտ Փաշինյանը կառևանգվի։

Մնացածի հանգամանքների մասով առաջիկայում պաշտպանական խումբը կազմակերպելու է ասուլիս։