Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ  վարչապետը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, պետք էր, որ նաև ԼՂ այն ժամանակվա ղեկավարությունը գիտակցեր այս փոփոխությունների ընթացքը

25/12/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս պրոցեսների ու երևույթների վերաբերյալ մեր մոտեցումների տրանսֆորմացիան տեղի է ունեցել ձեր աչքի առջև, ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային, երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս քվո, երբ որ մեր դաշնակիցների հետ մենք ունեինք այնպիսի մի իրավիճակ, որ ըստ էության, դաշնակցային պարտավորությունները, անվտանգության երաշխիք լինելու հանգամանքները սկսեցին չաշխատել, երբ որ  ստատուս քվոն փոխվեց և  մենք պիտի այդ իրավիճակին արձագանքեին համարժեքորեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Հիշո՞ւմ եք, երբ  վարչապետն Ազգային ժողովում խոսեց նշաձողն իջեցնելու մասին, ինչ մեծ վայնասուն բարձրացավ, այդ ժամանակ արդեն ակնհայտ էր,չէ ՞, որ մենք պիտի որոշակի հայեցակարգային շտկում անենք, որպեսզի կարողանանք իրավիճակի նկատմամբ ադեկվատ լինել: Աշխարհը անընդհատ զարգանում է,  աշխարհակարգեր են փոխվում, տեկտոնական փոփոխություններ են լինում, ու դու եթե չես կարողանում քո մոտեցումները հարմարեցնել փոփոխվող աշխարհի կանոններին և տեմպին, դու անխուսափելիորեն դառնում ես դինոզավր և վերանում ես ասպարեզից: Երբ  վարչապետը հայտարարեց նշաձողն իջեցնելու մասին, դրանից հետո պետք էր, որ նաև Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարությունը գիտակցեր, հասկանար այս փոփոխությունների ընթացքը: Դուք հիշո՞ւմ եք՝ ինչ էին անում,  հանդես էին գալիս ինքնորոշման իրավունքի, անկախության մասին հայտարարություններով:  2020 թվականի պատերազմից հետո, երբ որ մենք գետնի վրա ֆիքսեցինք այլ իրավիճակ, պիտի այդ իրավիճակին արձագանք տայինք,  որպեսզի  կարողանայինք կառավարել այդ իրավիճակը և ցավոք սրտի, այլ շրջանակների կողմից իրավիճակի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ: Մենք, որպես Հայաստանի Հանրապետության կառավարող թիմ, հասկացանք փոփոխությունների ընթացքը և փորձեցինք նոր փոփոխված իրավիճակում կառավարել գործընթացները»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ ո՞ր փուլում իշխանությունները հասկացան, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Կոնջորյանը պատասխանեց.

«Բանակցային թղթերում արդեն իսկ ակնհայտ էր, որ Հայաստանի առաջին երեք նախագահների կողմից բանակցվել են  այնպիսի թղթեր, այնպիսի բանակցային գործընթաց է ձևավորել, որն անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն: Վարչապետը նշել է, որ արդեն 2018 թվականին դա  կարող էր հանրությանը ասել, բայց հայրենասիրության հին մոդելը դա թույլ չի տվել անել:  Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ամենաճշգրիտ տարբերակը 2018 թվականին դրա մասին խոսելն էր»:

 Կոնջորյանի խոսքովն ԼՂ ղեկավարներն ամբողջությամբ տեղյակ են եղել ողջ գործընթացին։

«Բնականաբար, տեղյակ լինելով՝ պիտի որոշակի արձագանք ցուցաբերեին, բայց արձագանքը մենք տեսել ենք, թե որն է եղել: Իրենց պատգամավորները, խորհրդարանը հայտարարություններ էին անում, մեզ  ներկայացնում էին որպես պարտվողական: Երբ որ կար հնարավորություն, որպեսզի իրենք գնան և տարբեր հարթակներում խոսեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրենք այդ ժամանակ չգնացին, որովհետև  նրանց թույլ չտվեցին: Հետո, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ այդ հեղաշրջումը, մեր հայաստանյան ընդդիմության սրտի ներկայացուցիչներն այնտեղ դարձան ղեկավարություն, ընդամենը օրեր անց Լեռնային Ղարաբաղը լուծարեցին ու գնացին Եվլախ՝ խոսելու, այն դեպքում, երբ որ մինչև այդ կարող էին գնալ և այլ մայրաքաղաքներում խոսեին»,- ասաց Կոնջորյանը:

Infoport

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Երբ մարդու գլխում ուղեղի փոխարեն զիբիլ է լցված, տխմար որոշումներ են ծնվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Երբ մարդու գլխում ուղեղի փոխարեն զիբիլ է լցված, տխմար որոշումներ են ծնվում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական