ԵՄ դիտորդների մանդատի մեջ հստակ կա ֆիքսված նպատակ՝ նպաստել սահմանի երկայնքով և սահմանամերձ ռեգիոններում կայունությանը և խաղաղության գործընթացին. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե ԵՄ դիտորդները պետք է դուրս գային, ինչու երկու տարով նրանց մանդատը երկարաձգվեց:
Նախարարը, մասնավորապես, ասաց. «Մենք տասնյակ, եթե չասեմ, հարյուրավոր անգամներ առիթ ենք ունեցել ասելու, որ շատ մեծ կարևորություն ենք հաղորդում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը, նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից և իրենց գործունեությունը ծավալվելուց հետո, այդ պահից սկսած, մենք էական, լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել: Դա ինչ-որ առումով նաև կարծում ենք` իրենց գործունեության շնորհիվ է, հետևաբար,ԵՄ-ի հետ կքննարկենք, թե ինչ փոփոխություն է պետք մտցնել իրենց մանդատում. ՀՀ ԱԳ նախարար մենք իսկապես երախտապարտ ենք և գնահատում ենք: Նրանք շարունակում են, և քանի դեռ չի ստորագրվել, շարունակելու են: Երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի, կմտնի ուժի մեջ, դա նշանակում է, որ խաղաղություն է հաստատված։
Իրենց գործառույթը նպաստելն է խաղաղությանը, հիմա եթե մտավ ուժի մեջ, խաղաղությունը հաստատված է, հետևաբար մենք ԵՄ-ի մեր գործընկերների հետ երևի պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչպիսի այլ համագործակցություն է պետք ծավալել։ Խոսքը զուտ սահմանին ինչպես մյուսներն են սիրում ասել, հեռադիտակային դիտարկման մասին է»:
Infoport.am