Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես էլ Քլինթոնի հետ նկար ունեմ՝ Սպիտակ տանը, բայց այդ նկարի դիմաց ոչինչ չեմ ստորագրել. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեսադարան, Քաղաքականություն

Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով Իրանի ու Վրաստանի համար տրանզիտային նշանակություն չունի։ Միայն Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանն ունի տրանզիտային ներուժ։

Հայաստանի տարածքի միայն այն մասը, որն ունի տրանզիտային ներուժ, կառավարման է տրվում  ԱՄՆ-ին՝ երկարատև պայմանագրով։

Ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Թրամփի ուղուց։ Ի՞նչն է մեր շահն այստեղ։ Եթե Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթուղին աշխատի, Իրանի հետ երկաթուղի կստանանք, եթե սա Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը Հայաստանի համար դառնում է  վտանգավոր. այսօրվա ասուլիսին ներածական խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու կառուցումը նշանակում է, որ երկաթուղային կապն այս միջանցքով դեպի Նախիջևան և Թուրքիա կարող է անխափան աշխատել։  Իսկ մենք զրոյական վիճակ ենք ունելու Իրանի ու Ռուսատանի հետ կապի առումով։

«Ի՞նչ կարող էր անել Հայաստանը. կարող էր պնդել, որ Թրամփի ճանապարհը լինի ոչ թե 42 մետրանոց, այլ 4-5 անգամ երկար՝ հասնելով Իրան։  Հե՞շտ էր հասնել սրան։ Այո, հեշտ էր։ ԱՄՆ-ն ավելի մեծ նախագծին կհամաձայներ։ Ալիևն ստիպված կլիներ ճանապարհներ գտնել՝ նախագիծը կամ հետաձգելու կամ մերժելու։ Սա պարզ է։ Ինչո՞ւ Նիլոլ Փաշինյանը չի արել սա, որովհետև նա Հայաստանի մասին չէր մտածում, այլ նկարի մասին, որ օգտագործի ներքաղաքական նպատակներով։ Ես էլ նկար ունեմ Քլինթոնի հետ՝ Սպիտակ տանը, բայց դրա դիմաց ոչինչ չեմ ստորագրել»,- ասաց Քոչարյանը։

Նա իրավիճակից ելքեր տեսնում է, եթե այդ ելքերը Նիկոլ Փաշինյանի «շահերից բխեն»։

Փորձել մեծացնել այս նախագիծը, առաջարկել, որպեսզի Թրամփի ուղին ավելի երկար լինի, ոչ թե 42 կմ։ ԱՄՆ-ի հետաքրքրությունն ակնհայտ կլինի նաև այս դեպքում։ Ճանապարհի անունը կմնա Թրամփի ուղի, բայց ավելացված հատվածի վերահսկողությունը կմնա Հայաստանին ու այդ ճանապարհի լինելը կբխի մեր շահերից, մենք ճանապարհ կստանանք դեպի Իրան։

Իրանը 7 երկրի հետ սահման ունի, միայն Իրան-Հայաստան սահմանին են հայտնվելու ամերիկացիներ։  Իրանում երջանի՞կ են սրա համար։ Իրանի համար ի՞նչն է վտանգավոր. ԱՄՆ-ի ներկայությո՞ւնը, թե Ադրբեջանի ներկայությունն այդ սահմանին։ Այսօրվա վիճակը մեծապես կախված է Իրանի դիրքորոշումից։

Ես պնդում եմ, որ այս պրոյեկտից ՀՀ-ն ոչինչ չի շահելու, եթե ճանապարհը չմտնի Իրան։

Իրանի համար ո՞րն է նախընտրելի՝ իր սահմանին լինեն ադրբեջանցինե՞րը, թե ամերիկացիները։

Իրանը այս պրոյեկտից ի՞նչ է շահում։ Բայցի այն, որ ամերիկյան ընկերությունը հայտնվում է  նրա ամբողջ սահմանին։

Մի ուրիշ հարց՝ ի՞նչ գումարներ են պետք ճանապարհը կառուցելու համար։ Փաշինյանն ասում է՝  մեկ միլիարդ դոլար կարժենա, դրա համար պատվիրակելու են ԱՄՆ-ին։

Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրեց, որ այդ ճանապարհը սեփական միջոցներով կառուցելու համար 40 միլիոն դոլարն էլ բավական է։ Եթե անգամ ավելի շատ լինի, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պահուստային ֆոնդեր ունեն, ինչո՞ւ այդ ճանապահի կառուցումն արտապատվիրակել ԱՄՆ-ին։

Նախորդ գրառումը

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

Հաջորդ գրառումը

Սա ոչ թե տեխնիկական ձախողում է, այլ քպ-ի կառավարման բացարձակ ֆիասկո. Կամենդատյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

24/07/2026
Նորություններ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026
Variety of dairy products on the table outdoors
Նորություններ

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026
Հաջորդ գրառումը

Սա ոչ թե տեխնիկական ձախողում է, այլ քպ-ի կառավարման բացարձակ ֆիասկո. Կամենդատյան

Լրահոս

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից: Ավելի վաղ հայտնել էինք, որ կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը...

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական