Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակելու է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա. համաձայն Կրեմլի տարածած հաղորդագրության` ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա»,- նշել է նա: