Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, թե Արցախն Ադրբեջանի կազմում կարող է ինչ-որ իրավունքներ ունենալ, չարաչար սխալվում է. Դավիթ Բաբայան

28/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը երբեք չի փորձել քողարկել իր բուն նպատակը, և եթե որևէ մեկն իլյուզիաներ ունի, թե Արցախն Ադրբեջանի կազմում կարող է ինչ-որ իրավունքներ ունենալ, չարաչար սխալվում է. ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչ է լինելու դրա վերջը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի կողմից կրակոցների արդյունքում Արցախում 4 զինծառայողի զոհվելու փաստին։

«Սա ոչ այլ ինչ է, քան ճնշում։ Ադրբեջանն օգտվում է ամեն մի առիթից, ամեն մի փոփոխությունից։ Այժմ նրա գերնպատակն է, որպեսզի Հայաստանը փաստաթուղթ ստորագրի և ասի, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։

Նույնիսկ երբ Պրիգոժինը փորձեց Ռուսաստանում ապստամբություն բարձրացնել, հենց այդ ժամանակ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ դրեց Հակարիի կամուրջի վրա։ Այսինքն՝ նրանք ամեն ինչից օգտվում են, բայց ամենացավալին այն է, որ որոշ մարդիկ, չհասկանալով  կամ հասկանալով ողջ դժբախտությունը, որ կարող է մեզ սպասել այլ երկրում հեղափոխություն լինելու դեպքում, ծափահարում են այդ ամենին»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախցի պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանը չի փոխվել, շարունակում է իրականացնել իր հայատյաց քաղաքականությունը։ Այս պարագայում, ըստ Բաբայանի, անզոր է անգամ միջազգային հանրությունը, որի՝ Ադրբեջանին ուղղված քննադատությունները որևէ արդյունք չեն տվել։

«Եթե արժեհամակարգից ելնելով սկսեն խոսել և գործել, դա մեկ բան է, բայց մենք տեսնում ենք, որ արժեհամակարգ չկա. յուրաքանչյուր պետություն և ուժային կենտրոն գործում է՝ ելնելով իր շահերից։ Մենք էլ մեր շահերից պետք է խոսենք։ Եթե դրանք համընկնեն, դա մեկ բան է, բայց դա կախված է պրոֆեսիոնալիզմից և հայրենասիրությունից»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմն ունի 4 զոհ: Զոհված ՊԲ զինծառայողներն են՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա ոչ թե խաղաղության, այլ մահվան օրակարգ է, և այդ օրակարգով ՀՀ իշխանությունները գրում են Արցախի մահախոսականը. Մետաքսե Հակոբյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում արցախցիներին և ցանկանում բնաջնջել նրանց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում արցախցիներին և ցանկանում բնաջնջել նրանց

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական