Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում արցախցիներին և ցանկանում բնաջնջել նրանց

Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։

Այս մասին Արցախի խորհրդարանում հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ պնդելով, որ դա իրենց կարմիր գիծն է, և ոչ ոք իրավունք չունի այն խախտելու։

Նրա խոսքով՝ Արցախում տեղի ունեցողը կատարվում է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։

«Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ադրբեջանը կանխամտածված սովամահ է անում արցախցիներին և ցանկանում բնաջնջել նրանց»,- ասաց նա։

Արցախի պատգամավորները մեկ լոպե լռությամբ հարգեցին այսօր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 4 զինվորների հիշատակը։