Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի նպատակն ԱՀ նախագահների հրապարակային շոու-դատավարություն կազմակերպելն է, իսկ հետագայում նաև Հայաստանից փոխհատուցում պահանջելը. քաղաքագետ

04/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միանգամայն անընդունելի և ցանկացած մարդու համար խիստ ցավալի է, որ հայ մարդիկ հայտնվում են Բաքվի  բանտերում, բայց պետք է հասկանալ, թե այս հարցում որն է Ադրբեջանի հիմնական նպատակը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱՀ նախկին երեք ղեկավարների ձերբակալության փաստին։

«Ադրբեջանի հիմնական նպատակն ակնհայտորեն հրապարակային, մեծ շոու-դատավարություն կազմակերպելն է՝ օգտագործելով Արցախի Հանրապետության  երեք նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի ցուցմունքները։

Բաքվի գերնպատակն է ԼՂ հակամարտության, Արցախում իր կողմից իրականացված ցեղասպան քաղաքականության և բռնի տեղահանումների մեղքը բարդել բացառապես հայկական կողմի վրա, իսկ հետագայում նաև Հայաստանից փոխհատուցում պահանջել»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Մոսկվան Արցախի նախկին ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու հարցում օգնության խնդրանք չի ստացել՝ Արմեն Բաղդասարյանը նկատեց՝ ցանկության դեպքում Ռուսաստանը կարող էր կանխել վերոնշյալ երեք անձանց ձերբակալումը։

«Բայց մեծ հաշվով դա իրենց շահերից չի բխում, որովհետև եթե այդպիսի դատավարություն լինի, և ամբողջ մեղքը բարդվի հայկական կողմի վրա, այդպիսով Մոսկվան կարող է արդարանալ և փրկել իր դեմքը՝ Արցախում կատարված ողբերգության գցելով Հայաստանի վրա։

Կարծում եմ՝ առաջին հերթին սա է պատճառը, որ Ռուսաստանը գործնական քայլեր չի ձեռնարկել՝ կանխելու վերոնշյալ երեք անձանց ձերբակալությունները, իսկ առաջիկայում էլ հազիվ թե ձեռնարկի՝ նրանց Բաքվի գերությունից ազատելու»,- ամփոփեց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԽՄԿ-ն Բաքվում պահվող արցախցի գործիչների տեսակցության հարցով որևէ հաստատում առայժմ չունի

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին. Շառլ Միշել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին. Շառլ Միշել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական