Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին. Շառլ Միշել

Եվրոպան Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի հետ հարաբերություններում դավաճանության մեջ։

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին. ասել է Շառլ Միշելը Euronews-ին տված հարցազրույցում։

«Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն Լեռնային Ղարաբաղում  և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։

Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական օպերացիան սկսվեց առանց Ռուսաստանի ամենափոքր արձագանքի։ Իսկ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում էր՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք»,- ասել է ԵՄ խորհրդի ղեկավարը։