Ադրբեջանական ալիքները գրում են, որ Ալիեւը վերջնագրային տոնով պահանջներ է ներկայացրել, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի սահմանները: Դրանք ամենեւին էլ այն սահմանները չեն, որոնք ի հայտ են եկել ԽՍՀՄ փլուզումից հետո, ըստ Ալիեւի, Բաքուն մտադիր չէ հայելային դուրս բերել զորքերը, ինչպես Հայաստանն է առաջարկում:
«Մենք ոչ մի տեղ չենք գնալու, ոչ մի քայլ չենք շարժվելու ոչ 2021 թվականի, ոչ էլ 2022 թվականի դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի», ասել է Ալիեւը:
Դե ինչ, նախընտրական սրացումներ են սկսվել Ալիեւի մոտ: Բայց հայկական կողմը պետք է չանտեսի այդ սրացումները: