Կիրակի, 26 Հուլիս, 2026

Զանգեզուրի միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար. Ալիև

Իրանի հետ մեր միջպետական ​​հարաբերությունները կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջև հարաբերություններ են։ Հետևաբար, մենք լիովին անտեսում ենք այս կեղծ պատմությունները, որոնք տարածում են այսպես կոչված խորհրդականները. այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում. հայտնում է APA-ն։

«Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Նախագահի (Իրանի – խմբ.) դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ Զանգեզուրի միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար», – նշել է նա։