Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կալինինգրադյան էքսկլավի օրինակը «Զանգեզուրյան» միջանցքի համար

Գրիգոր Առաքելյան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ռուսաստանի համար Էքսկլավային կարգավիճակ ունեցող Կալինինգրադի նմանությամբ «Զանգեզուրյան»  միջանցք բացելու  տարբերակի մասին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիեւի ներկայացրած  առաջարկի  անկատար լինելն  ապացուցելու համար տեսակետ է հայտնել  իրանցի վերլուծաբան  դոկտոր  Ահմադ Քազեմին եւ այն համարել  Բաքվի ու Երեւանի միջեւ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածության արդյունք: Նա համոզմունք է հայտել,  որ միջանցքի նմանօրինակ տարբերակը ծուղակ է Հայաստանի համար:

Ելույթ ունենալով  «Հայ-ադրբեջանական հակամարտություն» խորագրով Թեհրանի համալսարանում անցկացված գիտական նստաշրջանում, Իրանի իսլամական ազատ համալսարանի միջազգային իրավունքի ավագ փորձագետ, դոկտոր Քազեմին նշել է, որ գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Հիքմեթ Հաջիեւի ներկայացրած տարբերակն առաջարկվել է այնպիսի պայմաններում, երբ Ռուսաստանի ու Լիտվայի միջեւ առկա  տարաձայնությունների պատճառով, Լիտվայի տարածքով ռուսական գնացքների՝ առանց ստուգումների փոխադրումը դեպի Կալինինգրադ, որը նույնիսկ իրականացվում  էր   մաքսային ձեւակերպումնրով ու համապատասխան մաքսավճարներով,  ձախողվել է:

Նա հավելել է՝ Լիտվան ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ է, եւ հատկապես ուկրաինական պատերազմից ու Ռուսաստանի դեմ կիրառվող   պատժամիջոցներից հետո ոչ միայն սկսել է ռուսական երկաթուղային փոխադրումների նկատմամբ իրականացնել  լիարժեք վերահսկողություն, այլ նաեւ թույլ չի տալիս Ռուսաստանին  իր օդային տարածքով թռիչքներ իրականացնել դեպի  Կալինինգրադ:

Դոկտոր Քազեմիի խոսքերով, Կալինինգրադի հետ հաղորդակցվելու համար ներկայումս Ռուսաստանը ոչ միայն  օգտագործում է  Ուստ-Լուգայի նավահանգստի երկարուձիգ ճանապարհը, այլ նաեւ նախատեսում է օգտվել Բելառուսի ու Լեհաստանի երկաթուղային ցանցի հնարավորություններից: Քազեմիի կարծիքով, Կալինինգրադի ձախողված նախագիծը, իբրեւ միջազգայնորեն ընդունված գործելակերպ ներկայացնելու Բաքվի ջանքերը, բացահայտում են  խաբեությամբ եւ ամեն գնով նպատակին հասնելու Ադրբեջանի մտադրությունները,  որոնք միջազգային իրավունքի տեսակետից մերժելի են:  

Բանախոսն  իր ելույթում  մանրամասն անդրադարձել է Ադրբեջանը Նախիջեւանին կապող իրանական կողմի առաջարկած շահեկան նախագծին, որն ստացել է «Արաքսի միջանցք» անվանումը, համաձայն որի նախատեսվում է կառուցել  Իրանի տարածքով  Ադրբեջանից  Ջուլֆա, կամ Արեւելքից Արեւմուտք  ձգվող նոր մայրուղի:

Նա կասկածներ չունի, որ «զանգեզուրյան» միջանցքը Հարավային Կովկասում «անգլոսաքսոնական» կարգեր հաստատելու  ուղղությամբ՝  մի կողմից Լոնդոնի ու Թել Ավիվի, եւ մյուս կողմից՝ Բաքվի ու Անկարայի միջեւ «թուրանական» միջանցք բացելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության  արգասիք է:

Դոկտոր Քազեմին, անդրադառնալով Արցախի էթնիկ զտմանն ու Լաչինի միջանցքի վերացմանը, փաստում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը գործնականում վերացել է, եւ այլեւս գոյություն չունեն ոչ միայն «զանգեզուրյան» կեղծ միջանցքի հարցը բարձրացնելու համար քաղաքական եւ իրավական հիմքեր, այլեւ Հայաստանը նույնիսկ սովորական հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցում  այլեւս  չունի իրավական որեւէ պարտավորվածություն:

Եվրասիական հարցերի ավագ փորձագետ Քազեմին  հավելում է, որ մինչեւ Արցախի էթնիկ զտումը, Բաքուն մշտապես ողջունում էր Ադրբեջանը Նախիջեւանին կապող հաղորդակցական ուղիների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պատրաստակամությունը, սակայն ներկայումս հանդես է գալիս Երեւանի հետ չմիջնորդավորված բանակցությունների արդյունքում ձեռք բերվող համաձայնությունների շնորհիվ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու եւ, այսպես կոչված՝  «Կալինինգրադի» օրինակով միջանցք բացելու օգտին:

Քազեմիի կարծիքով, այս գործելաոճը վկայում է ալիեւյան կլանի կողմից Մոսկվային մոլորության մեջ դնելու եւ Կովկասի  հարցում Ռուսաստանի թույլ տված հերթական սխալի մասին: 

Ըստ բանախոսի, Սյունիքի մարզով  Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու ադրբեջանական կողմի  ձգտումը վկայում է «թյուրքական աշխարհի»  միավորման հարցում Բաքվի ու Անկարայի շովինիստական նկրտումների մասին: Իսկ  «զանգեզուրյան» չվերահսկվող  միջանցքի փոխարեն Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների «վերահսկման ենթակա»  ճանապարհով փոխադրումը դեպի Ռուսաստան վկայում է ՀՀ վարչապետ Փաշինյանին մոլորեցնելու Բաքվի արտաքին քաղաքականության շարունակական գործելաոճի մասին:

Գիտական նստաշրջանին հնչեցրած իր ելույթի ժամանակ դոկտոր Քազեմին նշել է, որ Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար, Բաքվի առաջարկած  ադրբեջանական  տարածքից բացի,  Հայաստանը ներկայումս օգտվում  է  Վրաստանի ցամաքային եւ ծովային ուղիներից, որոնք Պարսից  ծոց-Սեւ ծով միջանցքի մաս են կազմում: Նա համեմատելով «զանգեզուրյան» չվերահսկվող  միջանցքն ու Ռուսաստանին միանալու համար Հայաստանին խոստացած  ադրբեջանական  «վերահսկելի «միջանցքը, եզրակացնում է, որ Բաքուն փորձում է քողարկել Հայաստանի հարավային շրջանների նկատմամբ իր իսկական նկրտումները: 

Շարունակելով միտքը, Քազեմին անդրադառնում է  Հայաստանի հարավին տիրանալու  Բաքվի՝  մերթ     սպառնալիքային, մերթ   հայկական կողմին շահագրգռելու   եւ երբեմն էլ  խնդրանքով դիմելու գործելաոճերին, ու նշում.  «Հաշվի առնելով  «թուրանական»   միջանցքի գործարկման հարցում  Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի եւ որոշ եվրոպական երկրների   բացասական վերաբերմունքը, Բաքուն եւ Անկարան փորձում են միջանցքի նախագիծը ներկայացնել որպես փոխադարձության սկզբունքով գործարկվող տարանցիկ ճանապարհ՝ հետագայում այն օգտագործելով Հայաստանի հարավային շրջանը «թյուրքական» աշխարհին միացնելու գաղափարի համար»:

Ըստ Քազեմիի, Արցախը Ադրբեջանի Հանրապետության մաս ճանաչելով եւ անուղղակիորեն   համագործակցելով արցախահայության բռնի տեղահանման հարցում Բաքվի իրականացրած ծրագրերին,  Փաշինյանը չէր պատկերացնում, որ  Բաքուն կբարձրացնի անկլավների պատկանելության եւ ազերիների Հայաստան վերադառնալու հարցերն ու կհրաժարվի պաշտոնապես ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետրանոց ինքնիշխան տարածքը:

Քազեմին համոզված է, որ «խաղաղության» պայմանագիրն ստորագրելու դիմաց  Փաշինյանի կողմից Բաքվի ու Անկարայի պայմանների ընդունումը, որոնց թվին են պատկանում՝ արցախահայության վերադարձի բացառումն ու կարգավիճակին հետամուտ չլինելու պահանջը, միջանցքի տրամադրումը, 1915 թվականի հայոց  ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելը, ՀՀ սահմանադրության վերանայումը,  բանակի վերազինման առկախումը, սահմանային վեճերին վերաբերող հարցերը պայմանագրում ներառելու մտադրությունից հրաժարվելը ի վերջո հարցականի տակ կդնի Հայաստանի ինքնիշխանությունը եւ կհանգեցնի Հայաստանի տրոհմանը:

Դոկտոր Քազեմին իր ելույթում անդրադարձլ է նաեւ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությանն առ այն, որ  «զանգեզուրյան» միջանցքի ենթակառուցվածքային աշխատանքները Թուրքիայի հատվածում կավարտվեն 2028 թվականին, որից հետո Թուրքիան կարող է Իրանին հաղորդակցության ճանապարհ տրամադրել: Այդ կապակցությամբ Քազեմին կարծիք է հայտնել, որ Արաքսի տարանցիկային միջանցքի գործարկումով, որն  ԻՐԱՆՈՒՂԻ  անվանումն ստացած  հատվածներից է, կեղծ «զանգեզուրյան» միջանցքն  Իրանի համար այլեւս  կորցնում է տարանցիկության նշանակությունը,  եւ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը «զանգեզուրյան» միջանցքը մերժելու հարցում մնում է   անփոփոխ: Քազեմին նշել է, որ Թուրքիան Իրանին պատմականորեն հասցրած աշխարհաքաղաքական վնասի հատուցման համար կարող է  Կարասուի  հատվածում Իարնին միջանցք տրամադրել, որի շնորհիվ Իրանից Երեւան հասնելու ճանապարհը 400 կմ-ից կնվազի մինչեւ 40 կիլոմետր, ինչպես նաեւ 40 տարի անց Թավրիզ-Վան երկաթուղին միացնել Թուրքիայի համընդհանուր երկաթուղային ցանցին:  Խոսքը 1932 թվականին Իրանի հյուսիս-արեւմտյան շրջաններից 800 քառակուսի կիլոմետրանոց ռազմավարական նշանակություն ունեցող  Թուրքիային հանձնված տարածքի մասին է, որի մեջ էր մտնում նաեւ Սիսն ու հարակից շրջանները:

Քազեմին իր ելույթի վերջում եզրակացնում է, որ  «թուրանական» միջանցքը 21-րդ դարի ամենակնճռոտ աշխարհաքաղաքական խարդավանքներից է, որի նպատակը իրանա-ռուսական կարգերի փոխարեն Կովկասում անգլոսաքսոնական կարգեր հաստատելն ու հակաիրանական ու հակաշիիթական  տրամադրություններ սերմանելն է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Նախորդ գրառումը

Ալիեւի մոտ նախընտրական սրացումներ են

Հաջորդ գրառումը

Իմունիտետի բացակայություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Իմունիտետի բացակայություն

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական