Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

2 միլիարդ եվրո՝ Արցախի դիմաց

«Այսօրվա հանդիպմանը ներկա չլինելն Ադրբեջանի նախագահի որոշումն է։

Նախ և առաջ, մենք ցնցված ենք Ադրբեջանի որոշումից՝ ռազմական ուժ կիրառել, երկրորդ՝ 2 օր առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նա հստակ հայտարարեց, որ իրենք Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ ու պահանջներ չունեն։

Սա պետք է հստակ բարձրաձայնվի, կարծում եմ՝ երկու երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Երրորդ՝ մենք կօգնենք Հայաստանին հաղթահարել Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետևանքները։ Բազմաթիվ փախստականներ կան Հայաստանում, և մենք պետք է հումանիտար օգնություն տրամադրենք»,- Գրանադայում հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Միշելը նշել է, որ Հայաստանը ցանկանում է ամրացնել կապերը Եվրամիության հետ։

Հիշեցրել է, որ 2 տարի առաջ ԵՄ-ը Հայաստանին 2 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ է խոստացել, և հիմա Հայաստանն այդ աջակցության կարիքն ունի։

«Մենք պետք է կատարենք այդ խոստումը. չենք կարող հապաղել», – ասել է Միշելը։