Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Օ’Բրայենը և մյուսները պետք է սովորեն մի պարզ բան՝ հայ և ռուս ժողովուրդները կդիմանան Արևմուտքի փորձություններին. Զախարովա

ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են:

 Դարերի ընթացքում ձևավորված Ռուսաստանի  և Հայաստանի միջև կապերը  կդիմանան բոլոր փորձություններին, որոնց  ենթարկում է Արևմուտքը. ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն հայտարարություններին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է. կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։

Օ’Բրայենը և մյուսները պետք է սովորեն մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան ի բոլոր փորձություններին։ Պատմության ընթացքում մենք բազմիցս թիկունք ենք եղել եղբայրական հայ ժողովրդին և մտադիր ենք դա անել ապագայում»,-ասել է Զախարովան: