Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին

«Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել և հստակ հասկացրել, որ ցանկանում է՝ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանները բացելու և Արևմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում։

Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում», – ասել է  ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենը առցանց ճեպազրույցի ժամանակ։

Պաշտոնյան խոսել է նաև Հայաստանի և Արևմուտքի համագործակցության հեռանկարներից, համատեղ ծրագրրեից։

«Մենք պատրաստ ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների և Հայաստանի կառավարության հետ, որպեսզի այնպես անենք, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա օգտվել բարեփոխումների քաղաքականությունից, որոնք նախաձեռնել է Փաշինյանի կառավարությունը», – հավելել է նա։