ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն է մասնակցում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասաց. «Նիկոլ Վովաևիչ, Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև հիվանդացել եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և տեսքով երիտասարդ անդամ»։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանը նորից տեսակապով կմասնակցի։
Ի պատասխան՝ Բելառուսի նախագահը հեգնեց` ինչումն է խնդիրը։ Ի՞նչ է, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել։
Փաշինյանն ասաց, որ իր հայտարարությունները քննարկման ենթակա չեն։ Լուկաշենկոն հավելեց՝ Մինսկում կայանալիք գագաթնաժողովում առցանց ելույթների համար հեռուստացույց կարող է չլինել։
Փաշինյանն էլ ասաց՝ խնդիր չկա։