Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Իմ հայտարարությունները քննարկման ենթակա չեն. Փաշինյանը՝ Լուկաշենկոյին

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի.  ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն է մասնակցում, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասաց. «Նիկոլ Վովաևիչ, Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև հիվանդացել եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և տեսքով երիտասարդ անդամ»։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանը նորից  տեսակապով կմասնակցի։

Ի պատասխան՝ Բելառուսի նախագահը հեգնեց` ինչումն է խնդիրը։ Ի՞նչ է, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել։

Փաշինյանն ասաց, որ իր հայտարարությունները քննարկման ենթակա չեն։ Լուկաշենկոն հավելեց՝  Մինսկում կայանալիք գագաթնաժողովում առցանց ելույթների համար հեռուստացույց կարող է չլինել։

Փաշինյանն էլ ասաց՝ խնդիր չկա։