Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԵԱՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են երկու կարգադրություն

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարները մի շարք որոշումներ են կայացրել միության ընդհանուր շուկաների ձևավորման և գործունեության վերաբերյալ. ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել երեքշաբթի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Իգորա առողջարանային համալիրում :

Մասնավորապես, ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ-ի էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված գործողությունների ծրագրում փոփոխություններ կատարելու որոշումը։

Բացի այդ, ստորագրվել է երկու կարգադրություն՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեության մասին» և «ԵԱՏՄ-ի շրջանակներում ծառայությունների առանձին հատվածների ազատականացման ծրագրերի իրականացման մասին»։

Մասնակիցները հաստատել են նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից Եվրասիական տնտեսական միության դատարան դիմելիս վճարվող տուրքի չափը։