Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը փակ է եղել՝ իրավունք չունեմ մանրամասնելու. Սրբազան

16/09/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բագրատ Սրբազանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչու հանդիպում չի ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

 Նա նշեց, որ չհանդիպելու պատճառի մասին չի կարող բարձրաձայնել։
«Ո՛չ մերժում, ո՛չ էլ որևէ բան չկա։ Զուտ հանգամանքներով պայմանավորված։ Լևոն Զուրաբյանի հետ եմ խոսել և նախագահի գրասենյակի ղեկավարի հետ։ Անձնական հարաբերությունները շատ նորմալ են, որևէ խնդիր չկա, ուղղակի կան հարգելի պատճառներ։

ՀԱԿ-ի տղաների հետ հանդիպել ենք, տարբեր մոտեցումներ են եղել. որոշ հարցերի շուրջ համաձայնել ենք, որոշների հետ չենք համաձայնել»,-ասաց նա։

Հարցին՝ իսկ ի՞նչ են քննարկել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ, Սրբազանը պատասխանեց, որ հանդիպումը փակ է  եղել, և մանրամասներ ասել չի կարող։

«Մեր երկրում գոյություն ունեն քաղաքական ուժեր՝  ներառյալ նախկին նախագահները։ Մենք առաջին իսկ պահից ասել ենք, որ սա բոլորի շարժումն է՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ որևէ կուսակցության, և սա նաև չակընկալիքների պայքար է:

«Մենք այդ սկզբունքը պահել ենք, եթե տեսնում եք՝ շարժման մեջ տարբեր գաղափարական կողմնորոշման, երբեմն հակադրությունների մեջ գտնվող ուժեր կան: Ինչպես շարժման ժամանակ հանդիպել եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, այնպես էլ մեր համակարգող խորհրդի հետ համախորհուրդ, պայքարի այս ընթացքը շարունակելու համար որոշել ենք քաղաքական դաշտի բոլոր գործողների հետ հանդիպել՝ անխտիր»,- ասաց նա:

Սրբազանը միաժամանակ շեշտեց՝ իրենց աջակցելու կամ չաջակցելու հարց չկա:

«Առաջին իսկ օրից ես ասել եմ, որ եթե նույնիսկ ես մենակ լինեմ, այս պայքարը պետք է շարունակվի, որովհետև սա ինձ համար նաև իմ կենսագրության մասին է»:

Հարցին՝ նախկին նախագահներն իր հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ աջակցո՞ւմ են շարժմանը, նա արձագանքեց.

«Քանի որ հանդիպումը փակ է եղել, ես իրավասու չեմ մանրամասների մասին խոսելու: Խնդիրը աջակցել-չաջակցելը չէ, խնդիրն այն է, որ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թե մենք ուր ենք գնում: Մեր երկրում բազմաշերտ քաղաքական դաշտ գոյություն ունի՝ ներառյալ նախկին նախագահները, և մեր խորհուրդի որոշումն էր պայքարի ճանապարհին հստակ ներկայացնել թե ինչ քայլերով ենք առաջ գնալու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի բողոքի նոտան՝ Մոսկվային

Հաջորդ գրառումը

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերումից. Անդրանիկ Քոչարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Նորություններ

Այն մասին, թե ինչպե՞ս են գործում Ալիևն ու Փաշինյանը. Արտակ Զաքարյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերումից. Անդրանիկ Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական