Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ռուսներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերելու համար Հայաստանը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին

Հայաստանը պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն՝ դադարեցնելու ռուս սահմանապահների գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում. հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ծառայեն օդանավակայանում։ «Հայաստանն ունի դրա բոլոր հնարավորությունները»,- ասել է նա։

Հարցին, թե ինչու այդպիսի անհրաժեշտություն առաջացավ, Արմեն Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություն է ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում լիարժեք վերահսկողություն իրականացնելու համար։