Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը հետաքրքրական է այնքանով, որ սա քայլ է առաջ, և այստեղ շատ կարևոր է նշել ԱՄՆ-ի դերը. Դավիթ Ստեփանյան

30/07/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ այսօր կայացած հանդիպումն իրենով շատ հետաքրքրական է, որովհետև վերջին երկու տարում տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարելի է ասել, որ առկա իրողությունների համատեքստում Հայաստանն ու Թուրքիան այսօր մի փոքր ավելի մոտ են սահմանի բացմանը, քան երկու տարի առաջ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

«Ցավալի է այդ մասին խոսել, բայց դա Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հանգամանքով է պայմանավորված, որովհետև մեծ հաշվով Արցախի հարցն ադրբեջանցիների ուղեղներում փակված է։ Բայց միայն իրենց։ Եվ սա թույլ է տալիս փորձել բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները»,- ասաց մեր զրուցակիցը։

Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը հետաքրքրական է այնքանով, որ սա քայլ է առաջ, և այստեղ շատ կարևոր է նշել նաև Միացյալ Նահանգների դերը։

«Վստահ եմ, որ Թուրքիային դեպի Հայաստան, դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում մղում է Ամերիկան։ ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես մղիչ գործոն և ուժ, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է այդ երկրի շահերին։

Հիշեցնեմ, որ 2021 թվականին, երբ այս գործընթացը մեկնարկեց, մեկնարկեց Ռուսաստանի հավանությամբ, որովհետև այն ժամանակ Հայաստանը շատ մեծ կախում ուներ Ռուսաստանից։ Այն ժամանակ հիմնական հարցերը կարծես թե լուծվում էին «զանգ Մոսկվային» տարբերակով։

Այժմ իրավիճակն սկզբունքորեն փոխվել է, և այսօր որոշումներն արդեն չեն կայացվում Մոսկվայում, և կարող ենք ասել, որ հայ-թուրքական գործընթացում Ռուսաստանի տեղն զբաղեցրել է ԱՄՆ-ը։ Միացյալ Նահանգներն ամեն ինչ անում է և փորձում Թուրքիային հրել դեպի Հայաստան»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Դավիթ Ստեփանյանը միաժամանակ հավելեց՝ որքան իրեն է հայտնի, հայ-թուրքական սահմանի բացման հարցը թուրք-ամերիկյան բանակցությունների ամենակարևոր ուղղություններից մեկն է. ավելին, հայ-թուրքական հարաբերությունների հարցը ներառված է ընդհանուր «քեյսում»։

Անդրադառնալով կարծիքներին, որ հայ-թուրքական հարաբերություններում ամեն ինչ առավել պարզ կդառնա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, Դավիթ Ստեփանյանը շեշտեց՝ չի կարծում, որ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու ԱՄՆ-ի ցանկութունը, անկախ ընտրությունների արդյունքներից, ի չիք է դառնալու։

«Այդ ցանկությունը մնալու է, իսկ եթե այն մնալու է, նշանակում է՝ մնալու է նաև հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

 Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանին այսօր կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Հանդիպման մեկնարկին հատուկ ներկայացուցիչները շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում։

Այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայանում է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում որոշակի ճեղքվածքի ֆոնին. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Զորակոչիկին կաշառքի դիմաց կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեղադրանքով Շտապօգնության ծառայության տնօրենը ձերբակալվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
Քաղաքականություն

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

11/05/2026
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Զորակոչիկին կաշառքի դիմաց կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեղադրանքով Շտապօգնության ծառայության տնօրենը ձերբակալվել է

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական