Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ից 8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկկողմ հարաբերությունները և աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։

Մինչդեռ Ռումինիայում պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանմանը նվիրված հանդիպմանը: