Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալելով,  որ  երկու երկրի միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության ոգով.  հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու  մասին հարցին։

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները, մեր առաջնահերթությունները լավ են հասկանում, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթությունները հավաքական անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հավանաբար սրանով  շահագրգռված է նաև Հայաստանը։